Եվս չորս նոր “anti-trafficking” սոցիալական հոլովակ հանրության իրազեկման համար

Թրաֆիքինգի դեմ պայքարի հանրության իրազեկության բարձրացման նպատակով “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ն թողարկել է ևս 4 նոր սոցիալական հոլովակ:


Հոլովակները պատրաստվել են “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի դրամաշնորհի միջոցով:
Հոլովակները ներկայացնում են թրաֆիքինգի տարբեր դրսևորումներ՝ անչափահասներին հարկադրաբար մուրացկանության մղելուց մինչև սեռական շահագործում և նման իրավիճակներից խուսափելու կամ նման իրավիճակներից դուրս գալու խորհուրդներ:

Հոլովակների սցենարները մշակվել են Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Գովազդի ֆակուլտետի ուսանողների ներգրավմամբ:
Նախապես հայտարարված հոլովակների սցենարների մրցույթին ներկայացված աշխատանքներից ընտրվեցին լավագույնները, մշակվեցին հեղինակների հետ և նկարահանվեցին պրոֆեսիոնալ թիմի և ստուդիայի ներգրավմամբ:

Հոլովակների ռեժիսորն է “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ, ՀՀ Կառավարության թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի ղեկավար Արզուման Հարությունյանը:

Հոլովակները շուտով կհեռարձակվեն հանրապետական և մարզային սփռման հեռուստաընկերությունների միջոցով:

“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մարտ ամսին, իր առջև նպատակ դնելով՝ բարձրացնել թրաֆիքինգի լուսաբանման արդյունավետությունը՝ լրագրողների մասնագիտական մակարդակի և լրագրողական էթիկայի աճի միջոցով: Ինչպես նաև իրականացնել միջոցառումներ՝ ուղղված հանրային իրազեկման բարձրացմանը, ստեղծելով ամուր կրթական և աշխատանքային հարթակ համազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ մասնագետներիև լրագրության, գովազդի և PR-ի մասնագիտություն ունեցող ուսանողների համար:

 

Հոլովակները կարող եք գտնել հետևյալ հասցեներով՝

https://www.youtube.com/watch?v=lqNaeEfwoVw

https://www.youtube.com/watch?v=nFHIVsZ0rEQ

https://www.youtube.com/watch?v=L7-fdQX_YNY

https://www.youtube.com/watch?v=r1VfOCLGPYw

Share