Թաիլանդի երեխաները ազատության կոչ են անում

Նոյեմբերի 23-ին The Chai Lai Orchid ընկերությունը հրավիրել էր շրջակա տարածքների անչափահաս երեխաներին, որպեսզի նրանք ժամանակ անցկացնեն և զգան իրենց ինչպես սովորական երեխաներ:

 
Երեխաները նկարել էին FREEDOM (ազատություն) բառի տառերը և թափահարում էին այն: Նրանք անակնկալ կերպով առաջին անգամ ճաշակեցին պինատա /տեղական հացի տեսակ/, գետում լողացրին փոքրիկ փղիկին: Մասնակցություն ունեցան նույնիսկ մասնակիցներից ամենփոքրիկները, որոնք վախենում էին փղերից:

 
Բոլոր երեխաները պայուսակներ նվեր ստացան, որոնցում կային մանկական հիգիենայի պարագաներ (օճառ, ատամի խոզանակներ, ատամի մածուկ), նոութբուքներ և գրենական պիտույքներ, փոքր խաղալիքներ և երեխաների վիտամիններ:
Երեխաները իրենց ծնողների հետ ճաշեցին և քաղցրավենիքներ վայելեցին: Այսպիսով, միջոցառման բոլոր մասնակիցները վայելեցին ուրախությամբ և անհոգությամբ լի մի օր:

 
ECSW (Երեխաների ստրկության դեմ պայքարի շաբաթ) ամբողջ թիմը իր խորին երախտագիտությունը հայտնեց Daughters Rising & The Chai Lai Orchid ընկերությանը նմանատիպ միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար, նաև երեխաների ստրկության դեմ պայքարի շաբաթվա անցկացման աջակցության համար, ինչպես նաև հիմնադրամ ստեղծելու համար բոլոր տարիքի երեխաների լավ ապագան կերտելու և ստրության թակարդից երեխաներին դուրս բերելու համար:

 
Հանդիպումը կազմակերպված էր The Chai Lai Orchid ընկերության կողմից:
Սկզբնաղբյուր` http://www.endchildslaveryweek.org/children-thailand-stand-freedom-isnt-time/

Share