Թրաֆիքինգի թեմայով իրազեկման արշավների ամփոփումը Երևանում

 

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ին կազմակերպեց վերջին՝ վեցերորդ, դասընթացը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացում և աջակցություն» թեմայով: Այս անգամ հանդիպմանը ներկա էին զբաղվածության պետական գործակալությունների, Երևանի քաղաքապետարանի տասը վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացրած գործատուները:

Դասընթացին հրավիրված փորձագետները թրաֆիքինգի թեմայով կոնկրետ դեպքերի քննարկումներով պարզաբանեցին խնդրի միջոցներն ու նպատակները: Հատկանշանակ է, որ այս հանդիպումները «չհալեցրին» մարդկանց կարծրատիպները, քանի որ շատերն առանց դեպքը մանրազննին ուսումնասիրելու, այն որակավորում են թրաֆիքինգ:
 

 

Հանդիպումը մեկնարկվեց փոխադարձ ծանոթացումով, այնուհետև մասնակիցներին հարցադրում կատարվեց, արդյոք առնչվել են թրաֆիքինգի զոհի հետ իրենց գործունեության ընթացքում:
 
Ի տարբերimg_0661ություն մյուս լսարանների, այստեղ կային մարդիկ, որոնք անձամբ առնչություն էին ունեցել թրաֆիքինգի զոհերի հետ:
 
Դասընթացի մասնակիցներից մեկը ներկայացրեց թրաֆիքինգի վիճակագրական տվյալներ ՀՀ-ում, սակայն փորձագետները մերժեցին հայտարարությունը՝ ցուցադրելով հստակ վիճակագրությունը:                  
 
Թրաֆիքինգի մասով առաջատար փորձագետ Դավիթ Թումասյանը սահմանեց թրաֆիքինգ հասկացությունը, հստակ տարանջատեց պոռնկությունը, հարկադիր աշխատանքն ու ստրկությունը:  Խոսելով հարկադիր աշխատանքից տարորոշվեց, թե ինչը հարկադիր աշխատանք չէ:
 
Փորձագետը խոսեց զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության, ինչպես նաև պաշտպանության մեխանիզմների մասին: Նշվեց, թե որ կազմակերպությունից կարող է զոհը աջակցություն ստանալ և ուր պետք է ուղղորդել թրաֆիքինգի ենթարկվածին:
 
Ստացված գիտելիքների ամրապնդման և հստակեցման համար թիմային աշխատանք իրականացվեց, որտեղ մասնակիցները կարդացին կոնկրետ իրավիճակներ, մեկնաբանեցին դրանք և հստակեցրին. դեպքը թրաֆիքինգ է, թե ոչ: Թիմային աշխատանքի ժամանակ մասնակիցները նշեցին, թե ուր կուղղորդեին զոհին կոնկրետ իրադրություններում:
 
Աշխատանքի հետ կապված խնդիրների լուծմանն անդրադարձավ փորձագետ Նվեր Սարգսյանը, ով մանրամասն ներկայացրեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) դերը և գործառույթները: Քննարկվեց ԱՄԿ հարկադիր աշխատանքի կոնվենցիան: Հատկորոշվեց, թե որոնք են հարկադիր աշխատանքի իրավիճակում հայտնվելու հիմնական գործոնները:
 
Գիտելիքներն ամրապնդելու նպատակով թիմային աշխատանք կատարվեց, որի ժամանակ մասնակիցներն զատորոշեցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հարկադիր աշխատանքը երկրի վրա:
 
Խոսելով սպիտակ ստրկության մասին՝ մանրաքնին ներկայացվեց շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման և նույնացման գործընթացները, տարանջատվեց նախանույնացում, նույնացում և աջակցություն/պաշտպանություն գործընթացները:
 
Մի շարք հարցեր և հարցադրումներ առաջադրվեցին նաև Գործատուների հանրապետական միության, երիտասարդության զբաղվածության միգրացիայի, թրաֆիքինգի, հարկադիր աշխատանքի հարցերով փորձագետ Անի Մակարյանին: Քննարկվեց, թե ինչ գործողություններ են իրականացվում կառավարարության կողմից, որպեսզի առավելագույնս զերծ մնանք թրաֆիքինգից:
 
Հանդիպման ավարտին ծրագրի ղեկավար և թրաֆիքինգի հարցերով փորձագետ Արզուման Հարությունյանը ամփոփեց դասընթացը՝ պատասխանելով մասնակիցների հարցադրումներին:
 
Այս հանդիպմամբ ավարտվեցին թրաֆիքինգի իրազեկման դասընթացները, որոնց ընթացքում թեմայի շրջանակներում վերապատրաստումներ անցան տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես ՀՀ տասը մարզերում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում:

Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ`

https://www.facebook.com/pg/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1488387167841348

Share