Օրինական միգրացիա դեպի Ֆրանսիա և Լեհաստան. հնարավորություններ և կարգավորումներ

Հոկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Օրինական միգրացիա դեպի Ֆրանսիա և Լեհաստան. հնարավորություններ և կարգավորումներ” մեկօրյա դասընթաց միգրացիա լուսաբանող լրագրողների համար: Դասընթացն իրականացվեց “Միգրացիայի կողմնացույց” հանրային իրազեկության արշավի շրջանակներում, Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի կողմից:

Դասընթացի բացմանը կենտրոնի մենեջեր Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց www.migrationcompass.am կայքը, որտեղ ներկայացված էն միգրացիայի թեմային առնչվող տեղեկություններ. միգրացիայի օրինական ճանապարհների մասին` հարցազրույցների, հարց ու պատասխանների, ձեռնարկների տեսքով: Կայքում ներկայացված են նաև միգրացիային վերաբերող սոցիալական հոլովակներ, օգտակար հղումներ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների մասինև այլն:

Այնուհետ Լուսինեն ներկայացրեց Ֆրանսիայից և Լեհաստանից ժամանած փորձագետներին, որոնք այնուհետ հանդես եկան իրենց ներկայացումներով:

Ֆրանսիա

Դասընթացի առաջին մասում ելույթ ունեցավ Ֆրանսիայի իմիգրացիայիև ինտեգրման գրասենյակի (OFII) փորձագետ Հելեն Հարարին “Աշխատանքային միգրացիա դեպի Ֆրանսիա” ներկայացումով:

Հարարին ներկայացրեց աշխատանքային միգրացիայի ընթացակարգերը և այն գործընթացները, որոնք պետք է հաշվի առնի միգրանտը Ֆրանսիա մեկնելիս:
Հարարիի ներկայացման մեջ հատկանշական էր 10 ընթացակարգերը աշխատանքային միգրացիայի ընթացքում: Հիմնականում նրանք վերաբերվում էին կացության քարտ ստանալու գործընթացին, ինչը կապված էմիգրանտի մասնագիտության հետ: Ըստ փորձագետի մեծ առավելություն է տրվում “տաղանդ” քարտ ունեցողներին (կացության համար տրվող փաստաթղթերում ամրագրվում է հենց այդպես. “Նա տաղանդ է”):

Ֆրանսիայում կացության քարտերն են`

  • Կացության քարտ «հմտություններ ու տաղանդ»
  • Կացության քարտ «գործուղված աշխատող»
  • «ԵՄ կապույտքարտ» բարձր որակավորում ունեցող աշխատողների համար
  • Կացության քարտ «արվեստի և մշակույթի մասնագիտություն» նշումով
  • Կացության քարտ «սեզոնային աշխատող» նշումով
  • VLS-TS « գիտաշխատող-հետազոտող» նշումով
  • VLS-TS Երկարաժամկետ մուտքի արտոնագիր, որն ազատում է բնակության թույլտվության իրավունքից
  • VLS-TS «փորձնակ» նշումով
  • VLS-TS «երիտասարդ մասնագետ» նշումով
  • VLS-TS «հաստիքային աշխատող» կամ «ժամանակավոր աշխատող» նշումով
  • VLS-TS «ժամանակավոր աշխատող» գործուղված աշխատող՝ միջխմբային շարժունակությունից դուրս նշումով

Հարարիի ներկայացմանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsQXIxRUgtUFhWNnFxRFNNbDlHY3l4RmQ2eElj/view?pli=1

Այնուհետև իր ներկայացմամբ ելույթ ունեցավ դարձյալ Ֆրանսիայից OFII-ում ծրագրի ղեկավար՝ Իվա Ժակոպովիչը: Նա ներկայացրեց “Ընդունման և ինտեգրման քաղաքականությունը Ֆրանսիայում” գործընթացները:

Փորձագետների ելույթներից և դրանից հետո լրագրողների հետ հարց ու պատասխաններից պարզ դարձավ, որ 2013 թվականի ընթացքում Ֆրանսիան ընդունել է 109.000 օրինական միգրանտ, որոնցից Հայաստանցի օրինական միգրանտների թիվը եղել է 1.407: Նրանցից ընդամենը մեկն է դիմել աշխատանքի իրավունք ստանալու համար, մնացածը՝ Ֆրանսիայում արդեն իսկ ունեցել են ընտանեկան կապեր կամ էլ ստացել են փախստականի կարգավիճակ:

Վերը նշված ընդհանուր թվի օրինական միգրանտների 75% դիմել է ընտանիքի վերամիավորման հիմքով, 9%-ը ստացել է փախստականի կարգավիճակ և ընդամենը 6%-ն է եկել աշխատանքային պայմանագրով:

Ժակոպովիչը նշեց նաև, որ հաճախակի միգրանտները բավականին հարցեր չլուծված են թողնում՝ Ֆրանսիայում կանգնելով լուրջ խնդիրների առաջ:

Օրինական միգրացիաի ճանապարհը դեպի Ֆրանսիա անցնում է երկու փուլով, ընդ որումփաստաթղթերի կարգավորումը պետք է սկսել արդեն իսկ Հայաստանում:

Նախ, մեկնելիս, Հայաստանում միգրանտը պետք է դիմի հյուպատոսություն և ներկայացնի վիզա ստանալու դիմում: Դիմումը ներկայացնելուց հետո միգրանտը անցնում է երկու քննություն` ստուգվում են ֆրանսերեն լեզվի իմացությունը, այնուհետև անց է կացվում Ֆրանսիայի պատմության և ազգային արժեքների մասին քննություն:

Դիմողի կրթական մակարդակի ոչ բավարար լինելու դեպքում նա պարտավորվում է անցնել դասընթաց ևս մեկ անգամ. 48 ժամ` ֆրանսերեն լեզվի դասընթաց և 3 ժամ` Ֆրանսիայի արժեքներին տիրապետելու համար:
Դասընթացներից հետո տրվում է հավաստագիր, որից հետո կնքվում է ինտեգրման մասին պայմանագիր մեկ տարի ժամկետով: Պայմանագիրը պետք է կնքվի վեց ամիսը մեկ անգամ:

Իվա Ժակոպովիչի ներկայացմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsLWRRckE4NWhGdXFqLWtRNjNBZ0lMTVVaUzBB/view?pli=1

 

Լեհաստան

Դասընթացի երկրորդ մասում իրենց ներկայացումներով հանդեսեկանլեհ փորձագետները, ներկայացնելով դեպի Լեհաստան աշխատանքային միգրացիայիկարգը:

“Աշխատանքային միգրացիան դեպի Լեհաստան”ներկայացրեց Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության աշխատաշուկայի վարչության ներկայացուցիչ՝ Ալեքսանդրա Լանգեն:

Ըստ Լանգենի հայաստանցի աշխատանքային միգրանտները Լեհաստանում այդքան էլ շատ չեն: Ընդհանուր առմամբ 2013 թվականին Լեհաստանում աշխատանքի թույլտվություն է ստացել 448 հայ, իսկ 2014 թվականի ընթացքում մեր հայրենակիցներից Լեհաստան է մեկնել արդեն 648-ը:

Լեհաստան մեկնած հայերը այնտեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, առևտրով և տնային աշխատանքով:

Լանգեն իր ներկայացման մեջ անդրադարձավ նաևԼեհաստանի աշխատաշուկայի հիմնական խնդիրներին` երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակին, գործազրկության երկարաժամկետ բնույթին, գործազրկության մակարդակներում մարզային տարբերություններին, աշխատանքի և առաջարկի կառուցվածքային անհամապատասխանություններին և այլն:

– Այսօր հայ միգրանտների թիվը Լեհաստանում ավելանում է, քանի որ2014 թվականին Հայաստանը միացել է Լեհաստանում կարճաժամկետ աշխատանքի վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին պայմանագրին: Պարզեցված ընթացակարգը ենթադրում է, որ առանց աշխատանքի վերաբերյալ թույլտվության միգրանտները կարող են վեց ամիս մնալ Լեհաստանում,- այս մասին գրել է դասընթացին ներկա Արմենպրեսի թղթակիցը:

Լանգեն նաև ներկայացրեց Լեհաստանում աշխատանքային միգրացիայի կանոնները:

Ըստ կանոնների`

  • Լեհաստանում աշխատելու համար երրորդ երկրի քաղաքացին պարտավոր է աշխատանքի թույլտվություն ստանալ և ունենալվավեր կացության թույլտվություն:
  • Աշխատանքի թույլտվությունը տրվում է տարածքային իրավասուղեկավարի (վոևոդա) կողմից գործատուի խնդրանքով:
  • 2014թ. մայիսի 1-ից երրորդ երկրի քաղաքացին կարող է դիմելժամանակավոր կացության և աշխատանքի թույլտվությանհամար մեկ, համակցված ընթացակարգով տարածքայինիրավասու ղեկավարին (վոևոդա) (>3 ամիս):

Ալեքսանդրա Լանգեի ներկայացմանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալհետևյալ հղումով`
https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsS2c5dHZjSzVnUXpxbG1jM25Na1ZoWC03TXl3/view?usp=sharing&pli=1

Դասընթացն եզրափակեց Լեհաստանի կացության օրինականացման վարչության օտարերկրացիների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ՝ Տոմաշ Ցիտրինովիչը իր “Օրինական միգրացիայի գործընթացն ու հնարավորությունները Լեհաստանում” ներկայացմամբ:

Ցիտրինովիչը ներկաների նպատմեց այն տեղեկատվական աղբյուրների և պետական մարմինների մասին, որտեղից կարելի է աշխատանքային միգրացիայի մասին հավաստի տեղեկություններ ստանալ, Լեհաստանում մուտքի արտոնագիր ստանալու և կացության թույլտվություն ստանալու ընթացակարգի մասին:

Տոմաշ Ցիտրինովիչի ներկայացմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://drive.google.com/file/d/0B9UN0mSlsfcsaDdWZmlLeElUT2VLSDhvcU1mWWtRZmt4OEtF/view?pli=1

 

Դասընթացի լուսանկարները կարող եք դիտել մեր Ֆեյսբուքյան էջում`
https://www.facebook.com/media/set/?set=a.962121807134556.1073741843.815159858497419&type=3

 

Փորձագետների ներկայացումները կարող եք ներբեռնել մեր կայքի “Ներկայացումներ” բաժնում:


Աննա Թավաքալյան

“Հայաստանում թրաֆիքինգի դեն պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող

Share