Ըստ ԳՐԵՏԱ-ի զեկույցի Եվրոպական երկրները բավականաչափ աշխատանք չեն տանում մանկական թրաֆիքինգի դեմ

ByAAVR

Ըստ ԳՐԵՏԱ-ի զեկույցի Եվրոպական երկրները բավականաչափ աշխատանք չեն տանում մանկական թրաֆիքինգի դեմ

Եվրոպայի կառավարությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն մանկական թրաֆիքինգի զոհերին նույնացնելու և օրենքով նախատեսված աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Եվրոպայի Խորհրդի պաշտոնական կայքը, հիմնվելով ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) նոր զեկույցի տվյալների վրա:

Ինչպես նշված է, շատ երկրներում անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ ընդհանուր առմամբ մանկական թրաֆիքինգի զոհերի նույնականացման արդյունավետությունը բարձրացնելու համար, զոհերին ավելի լավ աջակցություն և փոխհատուցում ցուցաբերելու համար և խթանել թրաֆիքինգի դեպքերի հետ կապված հետաքննությունների, քրեական հետապնդումների և դատական վճիռների արդյունավետությունը:

Սա են ԳՐԵՏԱ-ի 4 Համընդհանուր զեկույցի արդյունքները, որտեղ նկարագրված են հիմնական միտումները` ԳՐԵՏԱ-ի առաջին 35 երկրների հավաքական զեկույցներից: Զեկույցներում ներկայացվում են այն հիմնական ոլորտները, որոնցում տեղական իշխանությունները ամբողջությամբ չեն կատարում Եվրոպայի Խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիայով ստանձնած պարտականությունները: Զեկույցներում տեղ են գտել նաև կոնվենցիայի կիրառման հաջողված օրինակներ:

ԵԽ-ի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը ասել է, որ 2005 թվականին ընդունված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նորարարական կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 42 ԵԽ անդամ-երկրներ, ինչպես նաև ոչ անդամ` Բելառուսը:

Յագլանդի խոսքերով, սա մեծ քայլ է, որը օգնում է Եվրոպային համակարգված և համապատասխան ձևով լուծել պատուհաս դարձած թրաֆիքինգի խնդիրը:

«Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս այս զեկույցը, դեռ շատ աշխատանք կա անելու: Խնդրի լուծման կարևոր բավականին շատ կոմպոնենտներ դեռ բացակայում են և ԵԽ անդամ-երկրների կառավարությունները պետք է ամբողջությամբ կատարեն այն բոլոր պարտականությունները, որոնք ստանձնել են թրաֆիքինգի դեմ պայքարի Կոնվենցիան ստորագրելով », – ասել է Յագլանդը:

ԳՐԵՏԱ-ի Գլխավոր քարտուղար Պետյա Նեստրովայի հետ հարցազրույցը ԳՐԵՏԱ-ի նոր զեկույցի և մանկական թրաֆիքինգի խնդիրների մասին Եվրոպայում կարող եք դիտել հետևյալ հղումով` The Journal Tweet.

Share

About the author

AAVR administrator