Թուրքիայում բնակվող հայ միգրանտների իրավական կարգավիճակի հարցերը «Հրանտ Դինք» հիմնադրամի նոր նախաձեռնության դիտակետում

ByAAVR

Թուրքիայում բնակվող հայ միգրանտների իրավական կարգավիճակի հարցերը «Հրանտ Դինք» հիմնադրամի նոր նախաձեռնության դիտակետում

Մարդկանց թրաֆիքինգի խնդիրների լուսաբանման, իրազեկման արշավների կազմակերպման հարցերում մոտեցումները և դիտարկման տեսանկյունները պետք է ներառեն բազմապիսի գործոններ: Խնդրի բազմաշերտությունն ինքնին թելադրում է կանխման աշխատանքներում ներգրավված անձանց գործելաոճի տարաբնույթ դրսևորումներ ցուցաբերելու անհրաժեշտությունը: Անընդմեջ թարմացվող աշխատանքային ձևերի որդեգրումն ունի նպատակային հստակ պարզաբանում. այն է` իրազեկման միջոցառումների միջոցով կանխարգելել թրաֆիքինգի երևույթը՝ կանխատեսելովմարդկանց հավաքագրողների, թրաֆիքինգ իրականացնողների գործելաոճի առանձնահատկությունները:

Ելնելով այս անքակտելի սկզբունքից՝ դեռևս 2015 թվականին «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը  Հրանտ Դինք հիմնադրամի ճամփորդական դրամաշնորհի և ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ նախաձեռնեց այց դեպի Թուրքիա, Ստամբուլ: Ընտրված երկիրը արդեն երկար տարիներ հայերի համար թրաֆիքինգի տեսանկյունից հանդիսանում է վերջնակետ երկիր, ուր բաղձալի աշխատանք գտնելու, կեցության վիճակի բարելավումը փափագող շատ հայեր ենթարկվում են սեռական թրաֆիքինգի:  Խնդրի մասին բարձրաձայնելու, աջակցության մեխանիզմների հստակեցման նկատառումներով Ստամբուլում մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ տեղի ունեցան: Հրանտ Դինք հիմնադրամի հետ այս ձևաչափով սկսված համագործակցությունը ունեցավ նաև իր տրամաբանական շարունակականությունը: 2016թ.-ի դեկտեմբեր ամսին Հրանտ Դինք հիմնադրամի նախաձեռնությամբ  Ստամբուլում հրավիրվեց համաժողով՝ հայ և թուրք քաղաքացիների միգրացիոն խնդիրների հարցերին պարզաբանումներ և լուծումներ առաջարկելու նպատակադրումով՝ խնդրին առնչվող գործունեությամբ զբաղվող շահառուների անմիջական մասնակցությամբ:

Հանդիպման դիտակետում էին հետևյալ հարցերը՝

  • Ի՞նչ խնդիրների են առնչվում հայ և թուրք քաղաքացիները և միգրանտները Հայաստանում և Թուրքիայում՝ վերջիններիս դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:
  • Կարո՞ղ են ՀՀ-ում և Թուրքիայում գործող նպատակային օրենքները և կարգավորումները որևէ կերպ խնդրին լուծում առաջադրել. իրավական աջակցության մեխանիզմներ և համագործակցության եզրեր:
  • Ի՞նչ հնարավորություններ են ընձեռնվում միջազգային կոնվեցիաներին միանալը:
  • Որո՞նք են խնդրի կարգավորմանն ուղղված հնարավոր համագործակցության մոդելները:

Հանդիպմանը ներգրավված էին  հայ և թուրք ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փաստաբաններ, լրագրողներ, հասարակական կառույցների խորհրդատուներ, Թուրքիայում հայ համայնքի շահերը ներկայացնող անձինք, Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցի կառավարման խորհրդի հոգաբարձուներ: Հանդիպումը կազմակերպվել էր Ստամբուլի Բիլջի համալսարանի Մարդու իրավունքների դեպարտամենտում՝ նպատակ ունենալով խնդրի առնչությամբ ընդլայնել իրավական դաշտում գործունեություն ծավալող մասնակիցների լսարանը:

Համաժողովի ընթացքում ընդհանուր վերլուծվեց Թուրքիայում հայ միգրանտի իրավական  կարգավիճակի հարցերը, առկա խնդիրների լուծման մեխանիզմները, զուգահեռներ տարվեց Սիրիայից Թուրքիա մեկնած միգրանտներին առաջարկվող/տրամադրվող կեցության և աջակցության պայմանների հետ…

Համաժողովի ընթացքում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների օրինական միգրանտի կարգավիճակից թրաֆիքինգի զոհի կարգավիճակի անցումների և  խոցելիության թեմաների մասին խոսեց «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Աննա Գալստյանը՝ ներկայացնելով արդեն իսկ բացահայտված  դեպքերի վիճակագրությունը, հայ միգրանտների տեղափոխման և շահագործման ձևերը,  ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի աշխատանքային խմբի կառուցվածքը,  յուրաքանչյուր գերատեսչության գործառույթները և նպատակային-տեղեկատվական հարթակի իրականացրած աշխատանքները:

Շուրջ երեք ժամ տևած քննարկումների, ներկայացումների, իրավիճակային դեպքերի վերլուծությունների ամփոփումը  և խնդրի լուծմանն ուղղված հետագա գործառույթների համակարգումը դեռևս ընթացքի մեջ են:

Հստակ է, որ այս  ձևաչափով հանդիպումները դեռևս կլինեն շարունակական՝ նպատակ ունենալով ստեղծել միգրացիոն խնդիրների լուծումներ առաջադրող տեղեկատվական հարթակ, որը կբերի Թուրքիայում բնակվող հայերի իրավական կարգավիճակի նորմերի պահպանմանը,  կիրազեկի  կեցության խնդիրներին առնչվող իրավական հարցերի մասին և զերծ կպահի խոցելիությունից, ինչպես նաև թրաֆիքինգի զոհի կարգավիճակ ձեռք բերելուց:

Հանդիպման ժամանակ ցուցադրված ներկայացումը տես այս հղումով>>>

Share

About the author

AAVR administrator