Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ զեկուցողի հետ

ByAAVR

Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ զեկուցողի հետ

Մայիսի 12-ին տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով աշխատանքային խմբի անդամների հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոնի հետ:

Նիստը սկսվեց աշխատանքային խմբի անդամներից յուրաքանչյուրի գործունեության համառոտ ներկայացմամբ, որից հետո տիկին դը Բոյեր Բուքիքյոն ներակայացրեց իր մանդատը, գործունեության ոլորտը, որը հիմնականում վերաբերում էր երեխաների շահագործմանը: Նա հայտնեց, որ աշխարհի մի շարք երկրներում խնդրի շուրջ իրականացնում է մշտադիտարկում, ուսումնասիրում այդ երկրների օրենսդրությունները, փորձը և կիրառվող լուծումներրը: Տիկին դը Բոյերը նշեց նաև, որ Հայաստան գալու ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ նա ցանկանում էր տարածաշրջանային բալանս պահպանել՝ այցելվող երկրների միջև: Ինպես նաև ավելացրեց, որ ուսումնասիրում է ոչ միայն թրաֆիքինգի գլոբալ խնդիրները, այլև ավելի նեղ խնդիրներ, ինչպիսիք են երեխաների իրավունքները, շահագործումը և դրա կանխարգելումը, պաշտպանությունը, և հանցավորների դատապարտումը, գործող օրենքների կիրառման աստիճանը:

Աշխատանքային խմբի անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում տիկին դը Բոյերը փորձեց նաև պարզել, թե ինչպի՞սին է իրավիճակը Հայաստանում, կա՞ն արդյոք համակարգված տվյալներ մանկական շահագործման վերաբերյալ, կոնկրետ զոհերի քանակ և այլն:  Ոստիկանության ներկայացուցչից ի պատասխան լսելով, որ Հայաստանում ոչ մեծ թիվ են կազմում նման հանցագործություններից տուժածները, տիկին դը Բոյերին ենթադրություններ արեց, որ Հայաստանում նման երևույթներից տուժած երեխաների փոքրաթիվ քանակը գուցե պայմանավորված է ոչ արդյունավետ բացահայտումներով: Ինչին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հստակ պատասխանեցին, որ փոքր թվաքանակը նախ և առաջ պայմանավորված է օրենդրական դաշտով, որը շատ խստացվել է վերջին տարիներին և իհարկե համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքով:
Զրույցի ժամանակ տիկին դը Բոյերը նաև ցանկություն հայտնեց խոսել տուժած երեխաների հետ՝ ասվածի հանդեպ վստահությունն ամրապնդելու համար: Որին ի պատասխան եղավ ներկաների պատրաստակամությունը աջակցելու այդ հարցում:

Ծավալված երկխոսության ընթացքում իրենց մեկնաբանություններով և նկատառումներով հանդես եկան աշխատանքային խմբի գրեթե բոլոր անդամները, որոնք ամփոփեց խմբի ղեկավար՝ Վ. Կաժոյանը:
Հանդիպման ավարտին տիկին դը Բոյերը, շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբի անդամներին, հայտնեց իր պատրաստակամությունը օգտակար լինելու աշխատանքային խմբին իր գիտելիքներով և փորձառությամբ, ինչպես նաև խոստացավ տեղեկացնել զեկույցի հրապարակման մասին, երբ այն պատրաստ կլինի:

Հանդիպման լուսանկարները հասանելի են «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1098019606878108.1073741854.815159858497419&type=3&uploaded=44

Աննա Թավաքալյան
Ծրագրի լրագրող

Share

About the author

AAVR administrator