Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

ByAAVR

Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Հունիսի 1-ը նշվում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, վերջին տարիների այս տոնին նաև միացել են մի շարք եվրոպական երկրներ և ԱՄՆ մի շարք նահանգներ:

Այս օրվանից բացի, փոքրիներին է նաև նվիրված երեխաների համաշխարհային տոնը, որը նշվում է նոյեմբերի 20-ին:

Ամռան առաջին ամսին՝ իսկ ավելի ստույգ հունիսի 12-ին նշվում է ևս մեկ այլ շատ կարևոր օր, կապված երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այսօր աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ երեխաները ենթարկվում են շահագործման, որը արտահայտվում է շատ տարբեր ձևերով՝ տանը աշխատանքի միջոցով, փողոցում մուրացկանությամբ զբաղվելուն հարկադրելով…

Ուստի փորձենք երեխաների համար այս օրը տոն դարձնել, գունավորել նրանց մանկությունը, լցնել քաղաքը ուրախ ճիչերով ու ծիծաղով:

Չէ՞ որ, այսօր օրը և մեր բոլորիս ապագան՝ երեխաներին էն պատկանում:

 

 

 

Share

About the author

AAVR administrator