Մրցույթ։ ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

ByAAVR

Մրցույթ։ ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն

Առաջիկայում կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման և կազմակերպման նպատակով։

Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 909-Լ որոշման հավելվածի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և շահագործման կանխարգելումն ապահովելու նպատակով իրականացնում է մի շարք միջոցառումներ:

Այդ միջոցառումներից է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացումը, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Նպատակներից են նաև խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն՝ խրախուսական մրցանակներ հանձնել այն լրագրողներին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով «թրաֆիքինգ» երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

Այս տարին ևս բացառություն չէ, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է անցկացնել մրցանակաբաշխությունն հետևյալ անվանակարգերով՝
• Հեռուստա/ռադիո արտադրանք,
• Տպագիր և էլեկտրոնային նյութեր։

Մրցանակաբաշխությանը ներկայացված հայտերը գնահատելու համար ձևավորվում է գնահատող հանձնաժողով՝ բաղկացած 7 անդամից, ընդ որում՝ մեդիա ոլորտից 3, պետական կառույցներից և հասարակական կազմակերպություններից 2-ական ներկայացուցիչներից:

Առաջիկայում ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման և կազմակերպման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է դրամաշնորհային մրցույթ և խրախուսում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք շահագրգռված են թրաֆիքինգի դեմ պայքարում ունենալու իրենց գործում ներդրումն ու աջակցությունը, մասնակցել դրամաշնորհային մրցույթին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խրախուսում է մեդիադաշտի անհատ ներկայացուցիչներին, կազմակերպություններին և լրագրողներին՝ մեծացնելու թեմատիկ անդրադարձը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մեխանիզմների և շահագործման կանխարգելման ուղիների վերաբերյալ՝ այդպիսով նպաստելով հասարակության շրջանում նշված խնդրի շուրջ իրազեկվածության բարձրացմանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ վերոհիշյալ խնդրի շուրջ նյութերի հրապարակման և հանրայնացման հարթակ հեղինակները կարող են դիտարկել նաև www.antitrafficking.am կայքէջը:

Share

About the author

AAVR administrator