ՈՒղեցույց լրագրողների համար: Ինչպես լուսաբանել ԶԼՄ-ներում մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը

ByAAVR

ՈՒղեցույց լրագրողների համար: Ինչպես լուսաբանել ԶԼՄ-ներում մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և հանրային իրազեկման «Կապույտ սիրտ» միջազգային օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց Դավիթ Թումասյանի և Արզուման Հարությունյանի կողմից լրագրողների համար վերահրատարակված «Ինչպես լուսաբանել մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը» ուղեցույցը։

Ուղեցույցը նախատեսված է ԶԼՄ-ներում աշխատող, ինչպես նաև անկախ լրագրողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար:

Ուղեցույցը հստակ բաժանված է երկու մասի՝ իրավական և լրագրողական, ու նպատակ ունի օգնել լրագրողներին ավելի լավ հասկանալ մարդկանց թրաֆիքինգ երևույթը, դրա հետ կապված խնդիրները և դրանք ներկայացնել այնպես, որ օգնեն հանրությանը զերծ մնալ թրաֆիքինգից, իսկ զոհերին ստանալ անհրաժեշտ աջակցություն, պաշտպանություն և վերաինտեգրման հնարավորություն։

ԶԼՄ-ները կարող են դրական դերակատարում ունենալ՝ համոզելով հասարակությանը, որ մարդկանց թրաֆիքինգը կարելի է եթե ոչ ամբողջությամբ վերացնել, ապա հնարավորինս նվազագույնի հասցնել:

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է antitrafficking.am կայքի «Ձեռնարկ-ուղեցույցներ» բաժնում։

Ուղեցույցի վերահրատարակումը հնարավոր է դարձել ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի դրամաշնորհի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Share

About the author

AAVR administrator