Monthly Archive Aug 2016

ByAAVR

Թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին

Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ հուլիսի 30-ի նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով» խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Օրակագում հարցեր էին ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից արված նպատակային հետազոտությունների և զեկույցների վերլուծություններ և քննարկումներ: Read More

Share
ByAAVR

Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մարդկության պատմության ընթացքում չարագույն ու ամենաամոթալի երևույթներից մեկը՝ թրաֆիքինգը, որը գոյություն է ունեցել գրեթե բոլոր ժամանակներում, այսօր ևս սպառնում է մարդկային էակների կյանքին, երբ անխնա շահագործման են ենթարկվում երեխաներ, կանայք ու տղամարդիկ՝ անկախ տարիքից:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2013 թվականի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր և «կապույտ սիրտն» ընտրվել է իբրև թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդանիշ:   Read More

Share