Monthly Archive Oct 2016

ByAAVR

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն 2016

 

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում. Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի խնդրի և օրենքի իրազեկման արշավները Գյումրիում

Գյումրու քաղաքապետարանում «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց դասընթաց Շիրակի և Լոռու մարզերի քաղաքապետարանների և մարզկենտրոնների զբաղվածության պետական գործակալությունների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական բաժինների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների աշխատակիցների և ուսանողների համար:

Read More

Share
ByAAVR

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Մադինա Ժարբուսինովայի հանդիպումը ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հետ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացավ ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի անդամների հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովայի և նրան ուղեկցող գործընկերների հետ:

Հանդիպման մեկնարկին ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը  ողջունեց հյուրերին  և ըստ տարիների ներկայացրեց ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում կատարված աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները և ձեռքբերումները: Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի զոհերի աջակցության օրենքի պարզաբանումը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պետական կառույցների ներկայացուցիչներին

 «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրազեկման արշավ իրականացրեց Վայոց Ձորի մարզում՝ մարդկանց թրաֆիքինգի ենթարկված զոհերի աջակցության թեմայով:

Դասընթացի նպատակը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի ներկայացումն ու պարզաբանումն էր:

Հանդիպմանը մասնակցեցին Վայոց Ձոր և Սյունիք մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, աշխատանքի անվտանգության վերահսկողության, զբաղվածության պետական գործակալությունների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, արհեստակցական միության աշխատակիցներ, ինչպես նաև իրավաբաններ և իրավախորհրդատուներ: Դասընթացը վարեցին ոլորտի հմուտ մասնագետներ Դավիթ Թումասյանը, Նվեր Սարգսյանը և Արզուման Հարությունյանը: Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի զոհերի աջակցության նոր օրենքի պարզաբանումը Արարատի և Արմավիրի մարզերի պետական կառույցների ներկայացուցիչներին

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն թրաֆիքինգի զոհերի աջակցության թեմայով իրականացրեց դասընթաց Էջմիածին քաղաքի «Մեր տուն» ՀԿ-ի կառույցում:

Դասընթացի նպատակը  «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության» ՀՀ օրենքի դրույթների ներկայացնում և պարզաբանումն էր՝ Արարատ և Արմավիր մարզերի քաղաքապետարանների և մարզկենտրոնների խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, զբաղվածության պետական գործակալությունների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական բաժինների աշխատակիցների համար: Դասընթացը վարեցին ոլորտի առաջատար փորձագետներ Դավիթ Թումասյանը, Նվեր Սարգսյանը, և Արզուման Հարությունյանը:  Read More

Share