Yearly Archive 2021

ByAAVR

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավի շրջանակում այց Գավառ

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն «Ամքոր» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում են հանրային իրազեկման աշխատանքներ։

Read More
Share
ByAAVR

Auroranews.am: Մոսկվայում ոստիկանները փրկել են սեռական ստրկության մեջ գտնվող հինգ կանանց

ստիկաններն ու ակտիվիստները սեռական ստրկությունից ազատել են հինգ կին միգրանտների ։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ աղջիկներից մեկը Ուզբեկստանից ժամանել է արտագնա աշխատանքի։ Երբ նա հայտնվել է Տվերում, նոր տերերը պատռել են նրա փաստաթղթերը եւ հայտնել նրան, որ նա պարտավոր է տղամարդկանց սեռական ծառայություններ մատուցել եւ իրենց տալ ամբողջ գումարը:

Read More
Share
ByAAVR

Մրցույթ՝ փորձագիտական ռեսուրսի ներգրավման նպատակով

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով՝ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ կողմից հայտարարվել է մրցույթ՝ փորձագիտական ռեսուրսի ներգրավման վերաբերյալ, մրցույթի պայմաններին և պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://staff.am/en/miasin-nddem-mardkanc-trafikingi-cragri-srjanaknerum-azgayin-porjaget

Share
ByAAVR

Lurer.com: Թրաֆիքինգ՝ Ծաղկուտում. տղամարդը, առանց վարձահատույց լինելու, զբաղվել է անասնապահությամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Read More
Share
ByAAVR

Հանդիպում Եվոպայի խորհրդի GRETA փորձագիտական խմբի հետ

2021թ․-ի սեպտեմբերի 6-ին կայացավ Եվրոպայի խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) ներկայացուցիչների հանդիպումը «Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի հետ։ GRETA-ն Հայաստանում իրականացնում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների կատարման տարեկան մոնիթորինգ և գնահատում։

Հանդիպման ժամանակ, վաղօրոք կազմված հարցաշարի միջոցով, պարզաբանվեցին Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպման հաջողություններն ու խնդիրները։ Հիմնական ոլորտը, որի շուրջ ծավալվեց զրույցը, վերաբերում էր կանխարգելման աշխատանքներին, հանրային իրազեկմանը և ԶԼՄ-ների հետ աշխատանքին։

«Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ի նախագահը, 2003թ.-ից լինելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հանրային իրազեկման և ԶԼՄ-ների հետ մասնագիտական համագործակցության դաշտում, համապարփակ ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում պետության հետ սերտ համագործակցության արդյունքում ձեռք բերված նվաճումները և լուծումներ պահանջող խնդիրները։ Որպես տարածաշրջանում լավագույն օրինակ՝ ներկայացվեց պետության կողմից ֆինանսավորվող http://www.antitrafficking.am կայքը։ Փորձագիտական խմբի անդամները գոհունակություն հայտնեցին կայքի աշխատանքից՝ նշելով, որ մեծ ծավալի տեղեկություն են ստանում։

Ա. Հարությունյանը, խոսելով վերջին տարիների ընթացքում ԶԼՄ-ների հետ համագործակցությունից, շեշտադրեց նրանց հետ ոչ ակտիվ աշխատանքից բխող ոլորտային բացթողումները, ուղղորդող և թարմացված ուղեցույցների, սեմինար-վարժանքների բացակայությունը: Դրամական միջոցների բացակայությունը, քովիդ համավարակը և պատերազմը իր հետևանքներով հանդիսանում են լուրջ խոչընդոտներ վերոհիշյալ խնդիրներին լուծումներ տալու համար:

Խոսվեց նաև տարեկան լրագրողական մրցանակաբաշխությունից, որը ԶԼՄ-ների համար մոտիվացիա էմարդկանց թրաֆիքինգի թեմային անդրադառնալու համար: Ելնելով մի շարք պատճառներից, մրցանակաբաշխությունը կորցրել է իր արդյունավետությունը և կարիք ունի թարմացման։ Հանդիպման ավարտին փորձագետները նշեցին, որ Հայաստանում պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքն ավարտելուց հետո, հանդես կգան զեկույցով: Այն կտրամադրվի ՀՀ կառավարությանը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի համաձայն Մոնիտորինգի մեխանիզմը ներկայացնող ձեռնարկը՝ այստեղ։

Share
ByAAVR

Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 30-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որի շրջանակներում միջազգային հանրությունը նշվում է #BlueHeartCampaign-ը՝ «Կապույտ սիրտ արշավ»-ը: Այն թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից #UNODC 2009 թվականից։ Արշավի խորհրդանիշը կապույտ սիրտն է։ Այս տարվանից սկսած մեր երկիրը ևս միանում է վերոգրյալ արշավին:

Read More
Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նոր փուլ։ Հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը

2021թ.-ի հուլիսի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը անցկացվեց ազատ օրակարգով աշխատանքային հանդիպում, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատուներ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության,

Read More
Share
ByAAVR

Տեղի է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը

2021թ․-ի հուլիսի 20-ին տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հեռավար նիստը։ Առցանց նիստը անցկացվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի համակարգմամբ։ Հանդիպման քննարկումները ընթացան ստորև ներկայացված օրակարգային հարցերի շուրջ․

Read More
Share
ByAAVR

Հասանելի է մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարության 2021 թվականի զեկույցի հայերեն թարգմանությունը

Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարության 2021 թվականի զեկույցի հայերեն պաշտոնական թարգմանությունը կարող եք գտնել այստեղ։

Այս և նախորդ բոլոր հաշվետվությունները կարող եք գտնել Հաշվետվություններ բաժնի ԱՄՆ պետքարտուղարության հաշվետվություններ բաժնում։

Share
ByAAVR

ՀՀ Ոստիկանություն։ Բացահայտվել է թրաֆիքինգի դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Read More
Share