Թրաֆիքինգը Հայաստանում
Թրաֆիքինգը (մարդկանց առևտուրը) որպես երևույթ Հայաստանի իշխանությունների ուշադրությանն արժանացավ միայն 2002 թվականին, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ներկայացրած ՙաշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին՚ տարեկան հաշվետվությունում Հայաստանին դասեց երրորդ կարգի երկրներին, որոնք ուշադրություն չեն դարձնում երևույթին և համապատասխան կանխարգերիչ քայլեր չեն ձեռնարկում:
Այսօր իրավիճակն այլ է:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002թ. հոկտեմբերի 14-ի թիվ 591-Ա որոշման համաձայն ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղավորման ու առուվաճառքի հետ կապված հարցերն ուսումնասիրելը և առաջարկներ ներկայացնելը:
2003թ. մարտի 25-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի ՙԱնդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան՚ և դրան կից ՙՄարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին՚ և ՙՑամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ՚ արձանագրությունները: ՀՀ նոր Քրեական օրենսգրքով մարդկանց առևտուրը քրեորեն պատժելի է:
Մշակվել և բազմաթիվ բաց քննարկումներից հետո ՀՀ Կառավարությանն է ներկայացվել նաև Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թ. Ազգային ծրագիրը: Մշակման փուլում է գտնվում Կանանց իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների փաթեթը: Ավարտվել են Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքները: Մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը:
Թրաֆիքինգի երևույթի արմատները Հայաստանում նույն են, ինչ-որ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային միության շատ երկրներում` աղքատության, գործազրկության, կոռուպցիայի բարձր ցուցանիշներ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը թրաֆիքինգի հարցում հանդիսանում է ծագման երկիր, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրության դարձնել երևույթի կանխարգելմանն ուղղված ծրագրերին:
Police dismantle male prostitution ring in Spain
Տես անգլերեն տարբերակը:
Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից
Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
