Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոն
Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության և ռեսուրս կենտրոնը (ԹՊԱՌԿ) ստեղծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությանը կից` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ: 2008թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱՍՀ նախարարության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև ստորագրվեց Փոխըմբռման հուշագիր: ՀՀ ԱՍՀ նախարարությունը ծրագրի հիմնական գործընկերն է: ՀՀ շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Խորհուրդը` իբրև մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով պետական խորհրդատվական մարմին, և առանձին ազգային ՀԿ-ները, նույնպես ծրագրի կարևորագույն գործընկերներն են և շահառուները: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ. հոկտեմբերին և տևելու է 34 ամիս: ԹՊԱՌԿ-ի աշխատակազմը բաղկացած է 4 անդամներից` ծրագրի ղեկավար, իրավաբան, սոցիալական աշխատող-խորհրդական, ծրագրի օգնական: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում դերակատարում ունեցող համապատասխան կառույցներին` զոհերի պաշտպանության արդյունավետ, գործառնական մեխանիզմ ստեղծելու գործում, պետություն-ՀԿ բարելավված համագործակցություն հաստատելով և զոհերի կարիքներին և իրավունքների պաշտպանությանն ուղղված ռազմավարություն մշակելով: Ծրագրի ավարտից հետո ԹՊԱՌԿ-ը կինտեգրվի ՀՀ ԱՍՀ նախարարության կառուցվածքում: Այդ նպատակով ծրագրի ավարտից առաջ ԹՓԱՌԿ-ը և ԱՍՀ նախարարությունը կմշակեն փոխանցման ռազմավարություն, ինչը կապահովի գործընթացի շարունակականությունը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ և Իտալիայի կառավարությունների կողմից:
Իրականացրած սեմինարները
Ս.թ. փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԹՊԱՌԿ-ի մեկնարկային սեմինարը, որի ընթացքում ներկայացվեց կենտրոնի գործառույթներն ու աշխատանքները, քննարկվեցին ՀՀ մարդկանց շահագործման ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի կիրառման, առկա խնդիրների ու նույնացման չափորոշիչները:
Ս.թ. ապրիլի 28-29-ը ԹՊԱՌԿ-ն իրականացրեց ¦Թրաֆիքինգի զոհերին աջակցության տրամադրման գործընթացում ներգրավված կողմերի ունակությունների բարձրացում ու կարողությունների հզորացում§ խորագրով սեմինար, որն ուղղված էր ՀՀ մարդկանց շահագործման ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների, նախարարության առանձնացված ստորաբաժանումների` աշխատանքի պետական տեսչության, զբաղվածության պետական ծառայություն գործակալության աշխատակիցների, ոստիկանների, ՀԿ-ների կարողությունների զարգացմանն ու համագործակցության ամրապնդմանը:
Մայիսի 29-ին նույն խորագրով սեմինարներ են իրականացվել ք. Գյումրիում, սեպտեմբերի 29-ին` ք. Կապանում, իսկ օգոստոսի 25-ին` ք. Վանաձորում: Սեմինարներին մասնակցել են մարզպետարանների երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության և Աշխատանքի պետական տեսչության տարածքային կենտրոնների, մարզային ոստիկանության, տեղական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-երի ներկայացուցիչները:
ՄԱԶԾ-ի Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի հետ համատեղ նույնաբովանդակ սեմինար է իրականացվելու ս/թ նոյեմբերի 30-ին`ք. Արտաշատում:
Թրաֆիքինգի մասին գրականության ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Police dismantle male prostitution ring in Spain
Տես անգլերեն տարբերակը:
Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից
Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
