Թուրք ոստիկանները վաճառում էին հայ կանանց
Թուրքիայում թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 հոգուց բաղկացած հանցավոր խումբ:
Հղում: http://tert.am/am/news/2010/03/09/turkey/
Թուրքիայում թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 հոգուց բաղկացած հանցավոր խումբ:
Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Շանլըուրֆայի Անվտանգության վարչության թրաֆիկինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները, ահազանգ ստանալով այն մասին, որ Աքչաքալե շրջանի տներից մեկում մարմնավաճառության նպատակով պահվում են Հայաստանի քաղաքացի հանդիսացող կանայք, ժամանել է դեպքի վայր:
Անվտանգության աշխատակիցների` Շանլըուրֆայում, Աքչաքալեում և Էրզրումում իրականացրած միաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` երկու ոստիկան: Ձերբակալվածներից 7-ը, ներառյալ` երկու ոստիկանները, կալանավորված են:
Ի թիվս այլ մեղադրանքների` նրանց առաջադրվել են հանցավոր խմբավորում ստեղծելու, ինչպես նաև կավատությամբ զբաղվելու մեղադրանքներ:
Հայ կանանց ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում:
Մարդկանց թրաֆիքինգը Հայաստանի Հանրապետությունում
Թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ ներկայում իրականացվող միջոցառումների գնահատում
Казахстанка провела в секс-рабстве 7 лет
Она стала сексуальной рабыней в 14 лет. Ее привезли в Арабские Эмираты и продали. Семь долгих лет девушка не теряла надежды вырваться из лап своих сутенеров и вернуться на родину в Казахстан
