Armenia Today: Թրաֆիքինգ․ մարդկանց վաճառք Մեծ Բրիտանիայում

ByAAVR

Armenia Today: Թրաֆիքինգ․ մարդկանց վաճառք Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսությունում բեռնատարի 25-ամյա վարորդը կոնտեյներով տեղափոխել է 39 դիակ

Հոկտեմբերի վերջին Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսությունում բեռնատարի 25-ամյա վարորդը կոնտեյներով տեղափոխել է 39 դիակ՝ 8 կնոջ և 31 տղամարդու, որոնք նախնական վարկածով մահացել են՝ խեղդվելով թթվածնի պակասից: Տեղի ոստիկանական ուժերը զբաղվում են գործի մանրամասների քննությամբ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
Աղբյուրը հայտնում է , որ զոհվածները Վիետնամից են։ Մինչ այդ վիետնամական մի քանի ընտանիքներ դիմել են իշխանություններին՝, քանի որ արտերկրում գտնվող իրենց հարազատները դադարել են կապի դուրս գալ ։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե արդյոք կոնտեյներում գտնված սպանվածները վերջիններիս թվում են։
Հայտնվում է, որ հավանական զոհերից մեկը ՝ Ֆամ ազգանունով 26-ամյա մի աղջիկ, նախօրեին հարազատներին հաղորդագրություն է գրել, որում հրաժեշտ է տվել և ասել, որ խեղդվում է ու մահանում ։ Այդ ժամանակից ի վեր ընտանիքը նրանից լուրեր չի ստացել ։
VietHome կազմակերպությունը, որը ներկայացնում է Բրիտանիայում վիետնամական ներգաղթյալների համայնքը, տարածել է կորած մարդկանց լուսանկարները, իսկ Միացյալ Թագավորությունում Վիետնամի դեսպանատունը թեժ գիծ է բացել Վիետնամի քաղաքացիներին որոնման նպատակով:
Նշվում է նաև, որ բեռնատարի վարորդ Մորիս Ռոբինսոնը ձերբակալվել է․ վերջինս վստահեցնում է, որ տեղյակ չի եղել կոնտեյների պարունակության մասին։ Կալանքի տակ է նաև ևս մեկ վարորդը, ով այդ նույն կոնտեյները հասցրել է մինչ Զեբրյուգե ։
Հանցավոր այս միջադեպում մասնակցության մեջ կասկածվող երկուսը գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ երկու տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրանց բոլորին 39 մարդու սպանության մեղադրանք է առաջադրվել։

Ամբողջությամբ՝ https://armeniatoday.news/39383/

Share

About the author

AAVR administrator