Category Archive Հրապարակումներ հայկական ԶԼՄ-ներում

ByAAVR

Sputnik Armenia: «Հոգեբանական» երանգով սեռական ստրկություն. Երևանում բացահայտվել է թրաֆիքինգի դեպք

Երկու կին ստիպել են երրորդին, որը տառապում էր հոգեկան խանգարումով, իրենց պայմաններով զբաղվել մարմնավաճառությամբ: Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ամենահին մասնագիտության» երկու ներկայացուցիչների կողմից թրաֆիքինգի փաստով։ ՀՀ ՔԿ զեկույցում ասվում է, որ երկու կին՝ 36 և 44 տարեկան, ովքեր իրենց հերթին զբաղվում են մարմնավաճառությամբ, որոշել են շահագործել երրորդին, ով ունի հոգեկան խանգարումներ։

Read More
Share
ByAAVR

Հայաստանի հանրային ռադիո։ Զրույց Հայաստանում թրաֆիքինգի վիճակի վերաբերյալ

Զրույց ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Հաբեթ Մկրտչյանի և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանի հետ։ «Քո ձայնը»

Read More
Share
ByAAVR

Hetq.am: Հայտնաբերվել է մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին

Ոստիկանությունը հայտնում է, որ ՔՈ գլխավոր վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում՝ հայտնաբերելով առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիների:

Read More
Share
ByAAVR

Analitik.am: Փաստաբանը մեղադրվում է երեխա վաճառելու մեջ

Փաստաբան Արմենուհի Առաքելյանին (68200820) մեղադրանք է առաջադրվել «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը» հոդվածով (հհ քր օր 168 հոդված 2-րդ մաս):

Read More
Share
ByAAVR

Հայաստանի Հանրային Ռադիո: Զրույց Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավ, որի նպատակն է՝ նպաստել բնակչության իրազեկման մակարդակի բարձրացմանը՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների վերաբերյալ:

Read More
Share
ByAAVR

ArmeniaSputnik.am: Օրենքը խախտող միգրանտները հաճախ դառնում են թրաֆիքինգի զոհ. ՌԴ գլխավոր դատախազ

Ռուսաստանում անօրինական միգրացիայի խնդիրը դեռ պահպանվում է, սակայն իրավիճակի որոշակի բարելավումն ակնհայտ է դարձել։ Այս մասին ասել է երկրի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։ Ավելի հաճախ թրաֆիքինգի զոհ են դառնում այն անձինք, որոնք խախտել են ՌԴ մուտք գործելու և բնակվելու օրենքը: Նման միգրանտները հանցագործների համար դյուրին «որս» են, հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։

Read More
Share
ByAAVR

Auroranews.am: Մոսկվայում ոստիկանները փրկել են սեռական ստրկության մեջ գտնվող հինգ կանանց

ստիկաններն ու ակտիվիստները սեռական ստրկությունից ազատել են հինգ կին միգրանտների ։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ աղջիկներից մեկը Ուզբեկստանից ժամանել է արտագնա աշխատանքի։ Երբ նա հայտնվել է Տվերում, նոր տերերը պատռել են նրա փաստաթղթերը եւ հայտնել նրան, որ նա պարտավոր է տղամարդկանց սեռական ծառայություններ մատուցել եւ իրենց տալ ամբողջ գումարը:

Read More
Share
ByAAVR

Lurer.com: Թրաֆիքինգ՝ Ծաղկուտում. տղամարդը, առանց վարձահատույց լինելու, զբաղվել է անասնապահությամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Read More
Share
ByAAVR

ՀՀ Ոստիկանություն։ Բացահայտվել է թրաֆիքինգի դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Read More
Share
ByAAVR

Քննչական կոմիտե։ Ամուսինները և նրանց որդին կատարել են մարդու հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգ

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ աշխատանքային թրաֆիքինգի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ողջ շրջանակը: Այս մասի տեղեկանում ենք ՔԿ-ից:

Read More
Share