Category Archive Նորություններ

ByAAVR

ՀՀ 2017թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանի երիտասարդները թրաֆիքինգի դեմ պայքարի հարթակին

Մայիսի 13-ին «Արտ Սայթ» ստուդիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մեկնարկեց «Թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում» ծրագիրը, որը բաղկացած է 2 փուլից՝ դասընթաց և մրցախաղ:

Դասընթացը տեղի ունեցավ 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում, որի հիմնական նպատակն էր երիտասարներին իրազեկել և կրթել մարդկանց թրաֆիքինգի, Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի կանխարգելումը կանանց և աղջիկների օգնությամբ

Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) 2017թ.-ի ապրիլի 21-ից 22-ը տեղի ունեցավ երկօրյա գիտաժողով «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ընդլայնում» խորագրով՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերին:

Երկօրյա միջոցառումը համախմբել էր ուսանողներին, ՀԱՀ դասախոսական կազմին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժամանակագրությունը

Մարդկանց թրաֆիքինգի և այս խնդրի դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը սահմանել է լրագրողական մրցանակաբաշխություն՝ լավագույն լրագրողական աշխատանքի համար:  Մրցույթին մասնակցում են այն լրագրողները, ովքեր իրենց նյութերում անդրադառնում են մարդկանց շահագործմանը և կամ թրաֆիքինգին: Read More

Share
ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 2017 թվականի առաջին հանդիպումը

2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին ներկա էին գրեթե բոլոր անդամ կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հանդիպման մեկնարկին, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը Read More

Share
ByAAVR

Թուրքիայում բնակվող հայ միգրանտների իրավական կարգավիճակի հարցերը «Հրանտ Դինք» հիմնադրամի նոր նախաձեռնության դիտակետում

Մարդկանց թրաֆիքինգի խնդիրների լուսաբանման, իրազեկման արշավների կազմակերպման հարցերում մոտեցումները և դիտարկման տեսանկյունները պետք է ներառեն բազմապիսի գործոններ: Խնդրի բազմաշերտությունն ինքնին թելադրում է կանխման աշխատանքներում ներգրավված անձանց գործելաոճի տարաբնույթ դրսևորումներ ցուցաբերելու անհրաժեշտությունը: Անընդմեջ թարմացվող աշխատանքային ձևերի որդեգրումն ունի նպատակային հստակ պարզաբանում. Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն 2016

Թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով 2011 թվականից սկսած ամեն տարի իրականացվում է լրագրողական մրցանակաբաշխություն: Մրցույթին մասնակցում են այն լրագրողները, ովքեր իրենց նյութերում անդրադարձել են մարդկանց շահագործմանը և կամ թրաֆիքինգին: «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը» նախաձեռնել է Read More

Share
ByAAVR

Գյումրիի երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի

Երրորդ տարին անընդմեջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «ԱՐՏ ՍԱՅԹ ստուդիա»-յի հետ համատեղ իրականացնում է  «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է կանխարգելել վտանգը՝ դասընթացների և ինտերակտիվ մրցակցային խաղերի միջոցով:   

Ծրագիրը սովորաբար իրականացվում է այն վայրում, որն այդ տարի ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք: Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի թեմայով իրազեկման արշավների ամփոփումը Երևանում

 

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ին կազմակերպեց վերջին՝ վեցերորդ, դասընթացը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացում և աջակցություն» թեմայով: Այս անգամ հանդիպմանը ներկա էին զբաղվածության պետական գործակալությունների, Երևանի քաղաքապետարանի տասը վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացրած գործատուները:

Read More

Share
ByAAVR

Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2016 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրեց  «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագիրը: Նոյեմբերի 3-ից 5-ը Գյումրիում անցկացված եռօրյա դասընթացը նպատակ ուներ բարձրացնել մանկավարժների՝ որպես երիտասարդ սերունդ կրթողների, Read More

Share
ByAAVR

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն 2016

 

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում. Read More

Share