Legalinfo: Թրաֆիքինգի դրսևորումները ՀՀ-ում. սեռական թրաֆիքինգ

Հեղինակ՝ Legalinfo 

Ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը համարվում է կարևորագույն խնդիրներից մեկը: Թրաֆիքինգը մարդկանց իրավունքերի կոպտագույն խախտումներից մեկն է, որի հետևանքով մարդիկ ենթարկվում են ստորացումների, շահագործման և բռնության: Թրաֆիքինգի զոհ դառնալուց գրեթե ոչ մեկն ապահովագրված չէ։ Թրաֆիքինքը հաճախ անվանում են նաև ‹‹սպիտակ ստրկություն››: Ներկայումս մարդու թրաֆիքինգն ու շահագործումը սահմաններ չճանաչող հանցագործություններ են, որոնք առկա են թե՛ հարուստ, թե՛ աղքատ երկրներում, և որոնց զոհ դարձած մարդիկ կրում են այնպիսի ծանր մարﬓական, հոգեկան կամ տնտեսական հարվածներ, որ հետագայում նրանց վերականգնուﬓ ու հասարակության լիարժեք անդամ դառնալը պահանջում են լրացուցիչ ջանքեր ու նույնիսկ ժամանակ:

Ամեն տարի, ամեն օր՝ մեզ հետ զուգահեռ նույն իրականության մեջ ապրելով մարդիկ դառնում են թրաֆիքինգի զոհ, թե՛ Հայաստանից դուրս, թե՛ Հայաստանում:

 

Ի՞նչ է  մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը

Համաձայն ՄԱԿ-ի, թրաֆիքինգը «մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալուց անձի կողմից այնպիսի միջոցներով, ինչպիսիք են սպառնալիքի կամ ուժի կիրառման կամ այլ ձեւերի կիրառմամբ, առեւանգման, խարդախության կամ խաբեության համար շահագործման նպատակով»:

Թրաֆիքինգի սահմանումը բաղկացած է երեք հիմնական տարրերից.

  • Մարդկանց թրաֆիքինգի գործողությունը նշանակում է անձանց հավաքագրում, տեղափոխում, տեղափոխում, բնակություն կամ ստացում
  • միջոցները թրաֆիքինգի, որոնք ներառում են սպառնալիք կամ ուժի կիրառումը, խաբեության, պարտադրանքի, իշխանության չարաշահումը կամ խոցելիության
  • Մարդկանց թրաֆիքինգի նպատակը, որը միշտ շահագործվում է:  Ինչպես հայտնում է թրաֆիքինգի Արձանագրության 3-րդ հոդված «Օպերացիա պետք է ներառի առնվազն, որ մարմնավաճառության շահագործումը ուրիշների կամ այլ ձևերի սեռական շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկության նման իրավիճակները, անազատ վիճակը կամ օրգանների հեռացումը:

Ովքե՞ր են թրաֆիքինգի զոհերը և մեղավորները

 Թրաֆիքինգի զոհ կարող ենք դառնալ յուրաքանչյուրս՝ առանց հասկանալու, թե ի՞նչ ենք անում կամ ինչպե՞ս ենք անում։ Այսպիսով, ստացվում է այնպես, որ զոհ դառնալուց ապահավվագրված չէ ոչ ոք՝  տարիքով կամ սեռով պայմանավորված:

Մեղավորների մասին խոսելիս պետք է մի փոքր զգույշ լինել, քանի որ երբեմն մարդու անտեղյակությունն է հանգեցնում իր թրաֆիքինգի զոհ դառնալուն: Համապտասխան իրազեկությունն ու զգուշանալու պակասը հանգեցնում է մարդու շահագործմանը՝ բարեկամի, հարազատի, ծանոթի, գործատուի,  թե տուրիաստական գործակալությունների կողմից:

Անդրադառնանք Հայաստանում թրաֆիքինգի դրսևորմանն ու դեմ պայքարին:

Նշենք, որ 2003թ. ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացավ թրաֆիքինգի մասին 132 հոդվածը: 2008թ. ընդունվել է որոշում՝ թրաֆիքինգի ենթարկված ուղղորդման կարգի մասին, իսկ 2013թ. ընդունված չորրորդ  Ազգային ծրագրի շրջանակներում նախատեսված է ենթաօրենսդրական բարեփոխումներ իրականացնելով` զոհերի նույնացման և աջակցության բարելավում:  Հայաստանը 2005թ. վավերացրել է ԵԽ թրաֆիքինգին վերաբերող կոնվենցիա:

ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի մասին 2017 թվականիզեկույցում ասվում է, որ Հայաստանը՝ թրաֆիքինգի դեմ պայքարի գոյություն ունեցող 4 խմբերից երկրորդում է գտնվում: Ըստ զեկույցի,  Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է իրականացրել այդ ուղղությամբ: Կառավարությունը զոհերի բացահայտման կամ քննությունների անցկացման հարցում հանդես չի բերել նախաձեռնողականություն, այլ ապավինել է այն բանին, որ զոհերն իրենք ներկայանան. բացահայտված զոհերի թիվը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար նվազել է: Կառավարության կողմից 2017 թվականին շարունակվել են կասեցված աշխատանքային տեսչության գործողությունների մեծ մասը՝ խոչընդոտելով կանոնավոր տեսչական ստուգումների  անցկացմանը, որոնք կարող էին հարկադիր աշխատանքի դրսևորումների բացահայտման հնարավոր գործիք հանդիսանալ ուստի, Հայաստանը գնահատման սանդղակով նահանջել է ՝ տեղ գտնելով 2-րդ խմբի երկրների ցանկում:

Զեկույցի առաջարկներ հատվածում ասվում է, որ պետք է Քրեական օրենսգրքի 132-րդ և 123.2 հոդվածների համաձայն՝ իրականացնել խիստ քննություն, քրեական հետապնդում թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և դատապարտել նրանց։ Պետք է մշակել և իրականացնել միջոցառումներ երեխաների խնամքի պետական հաստատություններում, որպեսզի երեխանների հնարավոր թրաֆիքինգը կասեցվի:

Ըստ զեկույցում տեղ գտած վիճակագրությանը՝ 2016 թվականի եղել է 22 զոհ՝ 3 սեռական թրաֆիքինգի և 19 հարկադիր աշխատանքի, որոնցից 5-ը՝ կին և 17-ը՝ տղամարդ, 2-ը՝ անչափահաս։ 22 բացահայտվել են 13-ը․  8-ը ենթարկվել են սեռական թրաֆիքինգի, իսկ 5-ը՝ հարկադիր աշխատանքի, 10-ը կին էին, 3-ը՝ տղամարդ։

Փորձագետները մատնանշում էին, որ չկար նախաձեռնողական մոտեցում բացահայտման հարցերում և կառավարությունը հիմնվում էր այն բանի վրա, որ զոհերը ինքնաբացահայտվելու են: Առաջին օղակի աշխատողները չէին օգտագործում խոցելի խմբերի բնակչության դիտազննման/սքրինինգի միասնական ցուցիչները:  «Նախնական նույնացման փուլում», որը հնարավոր զոհի մասին տվյալների հավաքման փուլն է և առավելագույնը կարող է տևել 10 օր, հնարավոր զոհերի համար կառավարությունն ապահովում էր ժամանակավոր կացարան, անհետաձգելի բուժօգնություն և հոգեբանական աջակցություն:

2017 թվականին Կառավարությունը զոհերի պաշտպանության համար հատկացրել է 19.068.600 ՀՀ դրամ կամ 39.320 ԱՄՆ դոլար, որը ներառում է ՀԿ-ի կողմից գործարկվող ապաստարանի գործառնական ծախսերը (2016թ. հատկացվել է 18.846.000 դրամ կամ 38.860 ԱՄՆ դոլար): Կառավարությունը և տեղական հասարակական կազմակերպությունները համատեղ զոհերին ապահովել են իրավական, հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, ապաստարան, միանվագ դրամական փոխհատուցում՝ 250.000 ՀՀ դրամի կամ 515 ԱՄՆ դոլարի չափով և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում:  Կառավարությունը նաև առաջարկել է անվճար բուժօգնություն, սակայն իրավական խորհրդատվության հարցում, այդ թվում փաստաբանների ծախսերը հոգալու մասով, հիմնվել է ՀԿ-ների աշխատանքի վրա:

Թրաֆիքինգի  բնութագիրը Հայաստանում

ՀՀ քաղաքացիներն աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվում Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում։ ՀՀ քաղաքացի կանայք և երեխաներ սեռական թրաֆիքինգի են ենթարկվում ՄԱԷ-ում և Թուրքիայում: ՀՀ քաղաքացի կանայք և երեխաները երկրի ներսում ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի, նրանց նաև դրդում են հարկադիր մուրացկանության, որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով:

Մարդկանց թրաֆիքինգի առումով՝ խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:

ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն մարդկանց թրաֆիքինգ է համարվում՝ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը է, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի ձևերից արձանագրվում են աշխատանքային և սեռական շահագործման ձևերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում թրաֆիքինգի զոհ են դառնում հիմնականում մշտական աշխատանքի և եկամտի  աղբյուր չունեցող անձինք:

ՀՀ դատախազության մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն 2016 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի վերաբերյալ քննվել է 20 քրեական գործ՝ 9-ը սեռական, 10-ը աշխատանքային շահագորշման, իսկ 1-ը երեխայի վաճառքի վերաբերյալ:

2017 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերի վերաբերյալ քննվել է ավիելի քիչ՝ 17 քրեական գործ՝ 6-ը սեռական շահագործման, 11-ը աշխատանքային շահագործման վերաբերյալ:

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում  թիիվը նվազել է մինչև 6 քրեական գործ՝ 1-ը սեռական, 5-ը աշխատանքային շահագործման վերաբերյալ:

Ներկա դրությամբ անչափհասներին աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքով 2 քրեական գործ է քննվում դատարաններում:

Հաճախ հարուցված քրեական գործերի մի մասը կարճվում են անձանց արարքում հանցակազմի կամ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Սեռական շահագործում կամ սեռական թրաֆիքինգ

Սեռական շահագործումը երևի թե թրաֆիքինգի ամենատարածված տեսակներից մեկն է։ Հիմնական թիրախը կանայք և աղջիկներն են:  Կար ժամանակ, երբ թրաֆիքյոռները հավաքագրում էին կանանց և աղջիկներին՝ Թուրքիա և ԱՄԷ տեղափոխում, որտեղ նրանք հարկադրաբար զբաղվում էին մարմնավաճառությամբ:  Թրաֆիքյոռները սպառնում էին նրանց, վերցնում անձնագրերը և թույլ չէին տալիս վերադառնալ իրենց երկիր։

Հայաստանի համար, սեռական շահագործման առումով, նպատակակետ երկիր են շարունակում մնալ ԱՄԷ-ն և Թուրքիան: Դեպի Թուրքիա ՀՀ քաղաքացիները փոխադրվում են Վրաստանով, իսկ դեպի ԱՄԷ՝ ուղիղ չվերթով կամ ՌԴ-ով:

Ընդհանուր առմամբ, հավաքագրման և փոխադրման ընթացքում չեն կիրառվում բռնության այն դաժան ձևերը, որոնք տեղ են գտել սկզբնաղբյուր հանդիսացող այլ երկրներում: Հայաստանում չեն առևանգում մարդկանց, նրանց նկատմամբ չի իրականացվում բռնություն կամ սպառնալիք և հիմնական դեպքերում հավաքագրումն ու հետագա փոխադրումը կատարվում է արտերկրում մեծ գումարներ վաստակելու գայթակղության ազդեցության ներքո, ինչը փաստացի խաբեություն է: Հիմնական բռնությունը կիրառվում է արդեն բուն շահագործման ընթացքում:

Հիմա՝ կարծես թե քիչ են սեռական շահագործման դեպքերը կամ գուցե թրաֆիքյոռներն ավելի են զարգացրել իրենց հմտությունները, որպեսզի ոչ մի կերպ չբացահայտվեն:

«Հույս և օգնություն» ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանի խոսքերով՝ Հայաստանում կան թրաֆիքինգի բոլոր հնարավոր դրսևորումները՝ սեռական, աշխատանքային, հարկադիր աշխատանքային, երեխանների աշխատանքը, մուրացկանություն, ինչպես նաև օրգանների փոխպատվաստման նպատակով թրաֆիքինգը:

Մեր երկրում մի 20 տարի առաջ սեռական թրաֆիքինգի տեսակն էր գերակշռում, որովհետև մեծաքանակ թվեր էին, հիմա այդ մեծաքանակ թվերը չեն երևում՝ անցյալ տարի ընդհամենը 2 սեռական թրաֆիքինգի դեպք է բացահայտված եղել: Այսինքն՝ սեռական թրաֆիքինգի քանակը իրականում էլ է նվազել:

Ենոք Շատվորյանը սեռական թրաֆիքինգի դեպքերի նվազումը համարում է տարբեր գործոնների ազդեցությունը․ հիմնականում այն փաստը, որ թրաֆիքյոռները ներգրավման և աշխատանքի շահագործման ձևերը փոխել են: Առաջվա նման չոր ու կոպիտ, այսպես ասաց, խաբեության դրսևորումները չկան, թրաֆիքյոռներն ավելի զգույշ ու խելոք են գործում, որպեսզի իրենց չմեղադրեն.

«Չեն ասում՝ դու պետք է գնաս Ռուսատան՝ նախագահի ախրանայի համար պարես, չէ՛, ասում են՝ գնում ես էնտեղ մարմնավաճառ աշխատես: Ուզո՞ւմ ես, ասում է՝ հա: Հիմա ո՞նց էդ մարդուն մեղադրեն, չի խաբել: Թրաֆիքինգի խաբեության գործոնը շղթայից դուրս է եկել: Առաջ փաստաթղթերը ձեռքերից առնում էին, որ չկարողանան փախչել, հիմա չեն վերցնում, հիմա ոչ-ոք չի կարող ասել, որ տվյալ անձի ազատ տեղաշարժը սահմանափակվել է»,-ասաց Շատվորյանը:

ՀՀ ոստիկանության մեզ տրամադրած տեղեկությունների համաձայն, 2018 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարդկանց սեռական շահագործման 1 քրեական գործ է հարուցվել, սեռական շահագործման վերոնշյալ դեպքը եղել է ներքին:

2016 թվականին մարդկանց սեռական շահագործման հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որոնցից 1-ը ներքին սեռական շահագործման դեպք է, իսկ 2-ի շահագործումն իրականացվել է ԱՄԷ Դուբայ քաղաքում: Հարուցվել է նաև 1 քրեական գործ՝ Թուրքիայում սեռական շահագործման փորձի հատկանիշներով:

2017 թվականին մարդկանց  սեռական շահագործման հիմքերով հարուցվել է 2 քրեական գործ՝ մեկը արտաքին՝ ԱՄԷ, իսկ մյուսը՝ ներքին:

2016-2017 թթ. Ընթացքում արձանագրվել է սեռական շահագործման 5 դեպք, որոնցով տուժող են ճանաչվել 6 կանայք՝ բոլորը չափահաս:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ 2016-2018 թթ. ընթացքում անչափահասների սեռական շահագործման դեպք չի արձանագրվել:

Share