Աջակցություն զոհերին

Օգնության հեռախոսահամարներ՝

ՀՀ-ում անվճար զանգերի համար`

  • 0 800 50 550 – ՀՀ ոստիկանություն
  • 0 800 50 558 – «Ամքոր Հայաստան» ՀԿ
  • 0 800 80 801 – «Հույս և օգնություն» ՀԿ

Արտերկրից վճարովի զանգերի համար`

  • +374 (10) 538 511 – ՀՀ ոստիկանություն
  • +374 (10) 286 879 – «Ամքոր Հայաստան» ՀԿ
  • +374 (10)  565 766 – «Հույս և օգնություն» ՀԿ

Տեղեկատվություն թրաֆիքինգի ենթարկված անձանց ուղղորդման, աջակցության և պաշտպանության ապահովման մասին

Թրաֆիքինգի ենթարկված յուրաքանչյուր զոհ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք ունեն եթե․

  • ՀՀ քաղաքացի են կամ ունեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում,
  • ՀՀ քաղաքացի են կամ ունեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձ են, սակայն հայտնաբերման պահին գտնվում է օտարերկրյա պետության տարածքում, կամ օտարերկրացի են և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում,
  • Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ են և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում:

Աջակցություն զոհերին՝

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռախոս՝ +374 (10) 520 830
Կայքէջ՝ www.mlsa.am
Էլ. հասցե՝ info@mlsa.am:

Համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների գործողությունները (ներառյալ՝ կրթական և բժշկական հաստատություններ): Աջակցությունը նպատակաուղղված է զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աջակցության տրամադրման ձևերն են՝

  1. բժշկական օգնություն և սպասարկում,
  2. կացարանի տրամադրում՝ նաև օրինական ներկայացուցչի և խնամքի տակ գտնվող երեխաների համար,
  3. կրթության ապահովում,
  4. բնաիրային օգնություն,
  5. հոգեբանական օգնություն,
  6. խորհրդատվական օգնություն,
  7. խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում,
  8. իրավաբանական օգնություն՝ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.
  9. թարգմանչական ծառայությունների մատուցում,
  10.  աշխատանքի ապահովում,
  11. անվտանգ վերադարձի կազմակերպում,
  12. միանվագ դրամական փոխհատուցում:

2. «Ամքոր» հայկական մասնաճյուղ
Վերականգնողական կենտրոն-ապաստարանի տրամադրում:

Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Կարապետ Ուլնեցու փող., 14 տուն
Հեռախոս՝ +374 (10) 248 141;  +374 (10) 282 977
Կայքէջ՝ www.umcorarmenia.am
Էլ. հասցե՝ umcor@umcor.am

 

3. «Հույս և օգնություն» ՀԿ 
Ապաստարանի, իրավաբանական, բժշկական և հոգեբանական օգնության տրամադրում զոհերին:

Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Սարյանի 1, բն. 5
Հեռախոս՝ + 374 (10) 500 144
Կայքէջ՝ www.hopehelp.am
Էլ. հասցե՝ info@hopehelp.am

 

4. «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ 
Տեղեկատվության տրամադրում զոհերին:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 2, 528 սենյակ
Հեռախոս՝ + 374 (60) 623 274; +374 91 43 23 12
Կայքէջ՝ www.antitrafficking.am
Էլ. հասցե՝ info@antitrafficking.am


Պաշտպանություն զոհերին՝

1. ՀՀ ոստիկանություն

Պաշտպանության նկատառումներից ելնելով՝ իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում զոհերին անհապաղ անվտանգ միջավայր տեղափոխելու և նրա խնամակալության կամ հոգաբարձության հարցը լուծելու համար:

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ օտարերկրացի զոհերին օրենքով սահմանված կարգով կարող են տրվել ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ և (կամ) ՀՀ-ում աշխատելու իրավունք:

Հասցե՝ Հայաստան, Երևան, Նալբանդյան փ. 130,
Հեռախոս՝ 0800-505-50
Կայքէջ՝ www.police.am
Էլ. հասցե՝ dimum@police.am


Օժանդակությունը և պաշտպանությունը զոհին տրամադրվում է բացառապես անձի համաձայնության պարագայում՝ ապահովելով նրա անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունը, եթե այն չի բխում նրա շահերից՝ բացառելով մարդու կյանքը և արժանապատվությունը որևէ կերպ վտանգող տեղեկատվության արտահոսքը կամ հրապարակումը: