«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

  1. Իրականացվող ծրագրի անվանումը
    «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի»
  2. Ծրագրի իրականացման ժամանակահատվածը
    01 Հուլիս 2021- 30 Հունիս 2024
  3. Ծրագրի ֆինանսավորող կառույցը
    ԱՄՆ պետքարտուղարություն
  4. Ծրագրի հիմնական նպատակը եւ խնդիրները
    Ծրագրի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացումն ու աջակցությունը, աջակցել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու կատարելագործմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաեւ զարգացնել եւ կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող եւ անմիջական
    կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։
  5. Շահառու խմբերը
    Ոստիկանության ծառայողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, փաստաբաններ, ԱԱՏՄ տեսուչներ, սոցիալական աշխատողներ, առողջապահական եւ միգրացիոն ոլորտի ծառայողներ, բնակչության հետ առաջնային շփում ունեցող եւ անմիջական կապի մեջ գտնվող պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ծառայողներ:
  6. Ակնկալվող արդյունքները
    • Մարդկանց թրաֆիքինգի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման, մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման եւ ուղղորդման կատարելագործված եւ միասնականացված գործիքակազմերի ու մեխանիզմների ոլորտային տեղայնացում եւ պետական իրավասու մարմինների կողմից պարտադիր կիրառում,
    • մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց մատուցվող ծառայությունների շրջանակների լայնացում եւ որակի բարելավում,
    • Զոհակենտրոն մոտեցում մինչդատական վարույթի եւ դատաքննության
      փուլերում։
  7. Համագործակցող կառույցները
    • ՀՀ արդարադատության նախարարություն
    • ՀՀ աշխատանքի եւ սոցաիալական հարցերի նախարարություն
    • ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին
    • Միգրացիոն ծառայություն
    • Արդարադատության ակադեմիա
    • Երեւանի պետական համալսարան
    • Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ
    • ՀՀ փաստաբանական դպրոց
    • Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակ
    • Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն
    • Աուդիո – վիզուալ լրագրողների ասոցիացիա
  8. Կոնտակտային տվյալները
    095005741