ԱՈՒԴԻՈ-ՎԻԶՈՒԱԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հասարակական կազմակերպություն (ՀԿ)
Մենք հիմնադրվել ենք՝
2003 թվականի օգոստոսին: Հիմնադիր` Արզուման Հարությունյան:
Մեր առաքելությունն է՝
Նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը:
Մեր նպատակն է՝
Լսել, տեսնել և ներկայացնել…
Մեր կողմից իրականացված ծրագրերն են՝
- Հունիս 2017 – հունվար 2018 – «Սոցիալական աշխատողի իմիջի բարձրացում` պրակտիկ գործունեության միջոցով»:
Ծրագրի նվիրատու՝ Եվրոպական Միություն և Ավստրիական զարգացման գործակալություն:
- Ապրիլ 2017 – դեկտեմբեր 2017 -«Թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում»:
Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
- Հոկտեմբեր 2016 – դեկտեմբեր 2016 – «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում»:
Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
- Հոկտեմբեր 2016 – դեկտեմբեր 2016 – «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի»:
Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
- Մայիս 2016 – դեկտեմբեր 2016 – «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում»:
Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրո:
- 2013-2016 – «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում»:
Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրո:
- Օգոստոս 2015 – «Հայաստանի Հանրապետության 2015թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանի երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի-Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի» մշտադիտարկում ծրագիր:
Ծրագրի նվիրատու՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
- 2009-2010 – www.antitrafficking.am կայքէջի զարգացում:
Ծրագրի նվիրատու` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր:
- 2006-2007 – «Սոցիալական գովազդի անվճար տարածման խթանում»:
Ծրագրի նվիրատու` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID) և Քաունթերփարթ Ինթերնեշնլ:
- 2005-2006 – «Տեղեկատվական քարոզարշավ ընդդեմ թրաֆիքինգի»:
Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողով:
- 2005-2006 – «Քաղաքացիական հասարակության զարգացում Հայաստանում»:
Ծրագրի նվիրատու` Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարություն:
- 2003-2004 – «Տեղեկատվական քարոզարշավ ընդդեմ թրաֆիքինգի»:
Ծրագրի նվիրատու` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողով:
Մենք պատրաստել և տարածել ենք՝
- Սոցիալական գովազդի հոլովակներ – 127
- Վավերագրական տեսաֆիլմեր – 40
- Հեռուստահաղորդումներ – 10
- Տպագիր նյութեր՝ մասնագիտական ուղեցույցներ – 3
- Պաստառներ – 9
Մենք հանդիսանում ենք՝
- ՀՀ Կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի աշխատանքային խմբի անդամ:
- Հասարակական կազմակերպությունների ցանցի հիմնադիր-անդամ:
- Հայաստանում հեռուստատեսության և ռադիոյի թվայնացման վերաբերյալ օրենքի ստեղծման հանձնաժողովի անդամ:
- Թրաֆիքինգի դեմ պայքարի ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ՝ 2013-ից ի վեր:
Մենք համագործակցում ենք.
ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի, ՀՀ կառավարության, ՀՀ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Առողջապահության և բնապահպանության նախարարությունների, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի կառույցների, Կարմիր խաչի միջազգային շարժման, ԵԱՀԿ-ի, ՀՀ-ում գործող դեսպանատների, տարածաշրջանային կազմակերպությունների և ավելի քան 30 հասարակական և առևտրային կազմակերպությունների հետ:
Մեր գործունեությունը ընդգրկում է՝
Միգրացիա, թրաֆիքինգ, քաղաքացիական հասարակություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, կամավորություն, ընտրություններ, բնապահպանություն, հաշմանդամների հիմնախնդիրներ: