Հասանելի է iOS և Android համակարգերում:
Այս բջջային հավելվածը ստեղծվել է, նպատակ ունենալով օգտատերերին կրթել և տեղեկացնել մարդկային թրաֆիքինգի մասին, ինչպես նաև կանխարգելել այս հանցատեսակը: Այս ինտերակտիվ խաղի կիրառումը օգտատերերին հնարավորություն կտա ծանոթանալ թրաֆիքինգի տարբեր տեսակների և փուլերի հետ. հավաքագրում, շահագործում, փախուստ թրաֆիքինգի <<դաշտից>>, վերականգնում, սոցիալական վերաինտեգրում և թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության կիրառում:
Ծանոթանալով հավանական վտանգներով լեցուն իրավիճակներին՝ օգտվողները կկարողանան առօրյա կյանքում պաշտպանել իրենց և շրջապատի մարդկանց:
Հասանելի է iOS և Windows Phone համակարգերում:
Պարզ միջոց՝ թրաֆիքինգին <<Ո՛Չ>> ասելու համար
1. Ճանաչում
Թրաֆիքինգն ամենուր է: Այն կարող է լինել շատ մոտ: Հավելվածի շնորհիվ դուք կսովորեք թրաֆիքինգի նախանշանները:
2. Իրազեկում
Հնարավոր է զոհերը չկարողանան խոսել կամ ստանալ օգնությունը, որի կարիքն ունեն: Redlight Traffic հավելվածը խոհեմ և անանուն միջոց է իրավիճակը փոխելու համար:
3. Վերականգնում
Խոսելով մի բանի մասին, ինչը տեսնում եք, դուք հնարավորություն եք տալիս գործողություններ կիրառել թրաֆիքյորների դեմ և օգնում եք զոհերին:
4. Ազատում
Եկե՛ք ազատենք երկիրը ստրուկներից և ստրկացման վտանգից: Տարածեք հավելվածը Ձեր ընկերների ու ընտանիքի շրջանում:
Հասանելի է Android և iOS համակարգերում:
Ցանկացած ժամանակ առք ու վաճառքն ակտուալ է եղել, սակայն ներկայումս առք ու վաճառքի են ենթարկվում նաև մարդկային արարածները: Առօրյայում օգտագործվող շատ առարկաներ մենք գնում ենք տարբեր խանութներից, տարբեր երկրերից, սակայն շատերս երբևէ չենք մտածել, թե ինչ ճանապարհով կարող է այն պատրաստված լինել: Շատ ապրանքների օգտագործման համար շահագործվում են մարդիկ, նրանց աշխատեցնում ու չեն վճարում աշխատանքի դիմաց, սակայն քչերին է հայտնի, որ նման բան գոյություն ունի մինչև հիմա:
Օրինակ ներկայումս գրեթե բոլորն ունեն հեռախոսներ: Բջջային հեռախոսն իր մեջ պարունակում է կոնդենստատորներ, որոնց 64 %-ն արտադրվում է Կոնգոյում, ուր երեխաներն աշխատում են վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Մեկ այլ օրինակ կարող է լինել բամբակյա ձեր վերնաշապիկը: Դրա պատրաստման համար անհրաժեշտ բամբակը բերվում է Ուզբեկստանից, որտեղ դպրոցական անչափահաս երեխաներին ստիպում են աշխատել դասաժամերի հաշվին: Երրորդ օրինակը ավելի տարածված է. սուրճը, որը դուք խմում եք, պարունակում է լոբիների որոշ տեսակներ, որոնք հավաքում և մշակում են ստրուկները, որոք շահագործվում են Կոտ-դը-Լվուաղում:
Այս մասին իմանալով ու տեղեկացնելով մեզ, կարող են շատ մարդկային կյանքեր փրկվել: Հավելվածի կարգախոսն է. <<Բացահայրի՛ր, կիսվի՛ր, քայլ արա՛>>:
Տասներեք տարեկանից ցածր անձանցից ծառայությունների կամ բլոգների միջոցով տեղեկատվություն հավաքելն արգելվում է: Անչափաս երեխաները իրավասու չեն օգտագործել հավելվածը:
Հասանելի է Android և iOS համակարգերում:
“Freedom” հավելվածը հնարավորություն է տալիս զոհերին ու համայնքներին աշխարհի 10 լեզուներով անանուն և ապահով հաղորդել անձի/երեխայի սեռական թրաֆիքինգի մասին երեք հիմնական մակարդակներում.
1. զոհեր,
2. թրաֆիքյոր,
3. կասկածելի գործունեություն:
Հավելվածի նպատակն է գտնել ու պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգ իրականացնող անհատներին և կազմակերպություններին, ինչպես նաև հայտնաբերել զոհերին ու համապատասխան օգնություն ցուցաբերել:
Հաղորդագրությունը ստանալուց հետո նախ և առաջ ճշտվում է տեղեկատվության հավաստիությունը, ապա ձեռնարկվում համապատասխան գործողությունները:
Ինչու՞ հենց ձեր միջոցով հավաքել տեղեկատվություն.
Ոչ մի անհատ կամ կազմակերպություն չի կարող միաժամանակ ամենուր լինել: Ահա թե ինչու մենք ունենք ձեր օգնության կարիքը և թե ինչու պետք է օգտագործեք այս ծրագիրը: Ձեր օգնությամբ մենք կարող ենք բարձրացնել տեղեկատվության հավաքումն ու տարածումը, որը կնպաստի արագ ու ապահով օգնել զոհին ու պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգ իրականացնողներին:
Սա ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է պայքարելու որևէ լուրջ հարցի դեմ: Եղե՛ք ավելի ուշադիր և օգնե՛ք մեզ վերացնել սպիտակ ստրկությունը:
Հավելվածը հասանելի է IOS-ի և Android-ի օգտատերերին:
Այս հավելվածը թույլ է տալիս պարզել, թե ձեռք բերված ապրանքներից որը կարող է առնչություն ունենալ թրաֆիքինգի հետ: Այն կարող եք օգտագործել ամեն անգամ սննդի, հագուստի, էլեկտրոնիկայի և այլ ապրանքներ գնումներ կատարելիս: Ծրագրում ներառված է սկաներ համակարգ՝ պարզելու արտադրանքի շտրիխ կոդերը:
Օրինակ գիտե՞ք, որ շատ շոկոլադե ընկերություններ մատակարարներին տարեկան վերահսկողություն չեն իրականացնում, ինչի հետևանքով կակաոյի պլանտացիաներում անչափահասներ են շահագործվում որպես աշխատուժ:
Այս հավելվածը հնարավորություն կտա լինել իրազեկ լինել, որպես սպառող և անգամ ձեր ներդրումն ունենալ տվյալների բազայի ստեղծման գործում:
Հավելվածը հասանելի է Apple-ի արտադրանքների համար (անվճար):
Հավելվածը հասանելի է ողջ աշխարհում և բջջային ռեսուրս է, որի միջոցով հնարավոր է տասը լեզվով անանուն և անվտանգ զեկույց կատարել թրաֆիքինգի դեպքերի մասին: Զեկույցները բաժանված են երեք հիմնական մակարդակների՝
Հավելվածում ներդրված տեղեկատվությունը ստացվում է Orphan Secure and the Anti-Human Trafficking Intelligence Cell (AHTIC)-ի կողմից, ապա մշակվում, վերլուծության է ենթարկվում և տարածվում:
Հավելվածը հասանելի է IOS-ի և Android-ի օգտատերերին:
Այս հավելվածը փորձում է կրթել, վերազինել, հզորացնել և մոբիլիզացնել համայնքի անդամներին (հատկապես տրանսպորտի և տուրիզմի ոլորտներում) սեռական շահագործման դեմ պայքարում: Ի լրումն բազմաթիվ օգտակար գործիքների՝ այն հանրավորություն է տալիս նաև անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կապ հաստատել ազգային թեժ գիծ: