114 – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
0-800-50-550 – ՀՀ ոստիկանություն
060-62-05-38 – ՀՀ արտաքին գործերի նախարարություն
0-800-50-558 – Դեմոկրատիան Այսօր ՀԿ
Թրաֆիքինգի ենթարկված յուրաքանչյուր զոհ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն և պաշտպանություն ստանալու իրավունք ունեն եթե․
ՀՀ քաղաքացի են կամ ունեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում,
ՀՀ քաղաքացի են կամ ունեն ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձ են, սակայն հայտնաբերման պահին գտնվում է օտարերկրյա պետության տարածքում, կամ օտարերկրացի են և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում,
Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ են և հայտնաբերման պահին գտնվում են ՀՀ-ում:
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռախոս՝ +374 (10) 520 830
Կայքէջ՝ www.mlsa.am
Էլ. հասցե՝ info@mlsa.am:
Համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների գործողությունները (ներառյալ՝ կրթական և բժշկական հաստատություններ): Աջակցությունը նպատակաուղղված է զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից աջակցության տրամադրման ձևերն են՝
բժշկական օգնություն և սպասարկում,
կացարանի տրամադրում՝ նաև օրինական ներկայացուցչի և խնամքի տակ գտնվող երեխաների համար,
կրթության ապահովում,
բնաիրային օգնություն,
հոգեբանական օգնություն,
խորհրդատվական օգնություն,
խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում,
իրավաբանական օգնություն՝ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.
թարգմանչական ծառայությունների մատուցում,
աշխատանքի ապահովում,
անվտանգ վերադարձի կազմակերպում,
միանվագ դրամական փոխհատուցում:
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Կարապետ Ուլնեցու փող., 14 տուն
Հեռախոս՝ +374 (10) 248 141; +374 (10) 282 977
Կայքէջ՝ www.umcorarmenia.am
Էլ. հասցե՝ umcor@umcor.am
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Սարյանի 1, բն. 5
Հեռախոս՝ + 374 (10) 500 144
Կայքէջ՝ www.hopehelp.am
Էլ. հասցե՝ info@hopehelp.am
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Թումանյան փողոց 40 , բնակարան 6
Հեռախոս՝ +374 10 53-19-56
Կայքէջ՝ www.democracytoday.am
Էլ. հասցե՝ info@democracytoday.am
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օրբելի եղբ․ 4, բն․ 23
Հեռախոս՝ + 374 (11) 521 821; +374 91 432 312
Կայքէջ՝ www.antitrafficking.am
Էլ. հասցե՝ info@antitrafficking.am
Պաշտպանության նկատառումներից ելնելով՝ իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում զոհերին անհապաղ անվտանգ միջավայր տեղափոխելու և նրա խնամակալության կամ հոգաբարձության հարցը լուծելու համար:
ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ օտարերկրացի զոհերին օրենքով սահմանված կարգով կարող են տրվել ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ և (կամ) ՀՀ-ում աշխատելու իրավունք:
Հասցե՝ Հայաստան, Երևան, Նալբանդյան փ. 130,
Հեռախոս՝ 0-800-50-550
Կայքէջ՝ www.police.am
Էլ. հասցե՝ dimum@police.am
Օժանդակությունը և պաշտպանությունը զոհին տրամադրվում է բացառապես անձի համաձայնության պարագայում՝ ապահովելով նրա անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունը, եթե այն չի բխում նրա շահերից՝ բացառելով մարդու կյանքը և արժանապատվությունը որևէ կերպ վտանգող տեղեկատվության արտահոսքը կամ հրապարակումը: