«Աշխատանքային թրաֆիքինգի պատմություն». Տեսաֆիլմ

Byadmin

«Աշխատանքային թրաֆիքինգի պատմություն». Տեսաֆիլմ

Լրագրող Ամալյա Պապյանի արտագնա աշխատանքի խոստումով աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված անձանց մասին հետաքննական բնույթի տեսաֆիլմը.

«Անմարդկային վերաբերմունք մարդուն, թերևս, այսպես կարելի է բնութագրել այն ինչ կատարվել է անելանելի վիճակում հայտնված աշխատունակ տղամարդու հետ։

Ավետիքը երկու տարի շարունակ ենթարկվել է աշխատանքային թրաֆիքինգի ՌԴ-ում։ Ստրկության ընթացքում նրան վերավաճառել են երկու անգամ, վերջին գնորդը հայրենակիցն է եղել, ով և ըստ Ավետի առանձնակի դաժանությամբ է վերաբերվել իրեն ամեն օր ենթարկելով ծեծի։ Ավետին ազատ են արձակել ծայրահեղ հյուծված վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով և վնասվածքներով։ Դեպքի առթիվ ՌԴ-ում հարուցվել է քրեական գործ։

Ավետի ընտանիքը և անչափահաս երեխան այսօր են շարունակում են բնակվել ավտոտնակի տանիքին կառուցված սենյակում զուրկ տարական պայմաններից։

Թրաֆիքինգի դեպքերը շարունակում են ցավալի իրականություն մնալ ամբողջ աշխարհում և Հայաստանը բացառություն չէ։ Այս չարիքի դեմ պայքարը համակարգված և միասնական աշխատանք է ենթադրում, սակայն 2019 թ․- ին կառավարությունը այդպես էլ չհաստատվեց շահագործման դեմ պայքարի ազգային եռամյա ծրագիրը թողնելով այն հաջորդ տարվա օրակարգում»

Ամալյա Պապյան

Աղբյուր՝ http://republica.am/Home/News/10849?fbclid=IwAR2gwy-lvvX0epTIkyLmog_UVd_gOkpLGEzdVBz4LAkDyg3Zd0OeagUmuNE

Share

About the author

admin administrator