Author Archive AAVR

ByAAVR

Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»

Դեկտեմբերի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «Ստրկության դեմ պայքարի միջազգային օր»։ 1949 թ․-ի այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան։

Read More
Share
ByAAVR

Մրցույթի հրավեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է «Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթ։ https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=10802476:

Read More
Share
ByAAVR

Sputniknews.ru: Служба миграции Армении разъяснила новые правила для въезда граждан Индии, Ирака и Египта

Если для граждан Индии пунктом назначения является Армения, то ситуация с иракцами и египтянами иная: они пытаются использовать нашу страну в качестве транзитной для перемещения в Европу.

Read More
Share
ByAAVR

«Առավոտ լուսո» ծրագրի անդրադարձը Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը

Օրերս հայկական մամուլի օրվա կապակցությամբ Հանրային Հեռուստաընկերության «Առավոտ լուսով» ծրագրի հյուրերն էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ՝ Զառա Ասլանյանը և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ Արզուման Հարությունյանը։ 

Read More
Share
ByAAVR

Սեռական բռնության լուսաբանման առանձնահատկությունները – դասընթաց լրագրողների համար

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն 2024թ.-ի հոկտեմբերի 5-ից 6-ը հանդես եկավ շատ կարևոր նախաձեռնությամբ՝ կազմակերպեց դասընթաց լրագրողների համար «Զարգացնելով լրագրողների կարողությունները սեռական բռնության դեպքերի և հիմնախնդրի վերաբերյալ լրատվական նյութեր պատրաստելիս» թեմայով։

Read More
Share
ByAAVR

Auroranews.am: Մանկապղծություն, թրաֆիքինգ․ խոշոր սկանդալ՝ Հոլիվուդում

Ավելի քան 100 մարդ պատրաստվում է դատի տալ ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդիին՝ Շոն Քոմբսին։

Ռեփերին մեղադրում են, մասնավորապես, սեռական բռնության, ռեկետի, թրաֆիքինգի և կավատության մեջ։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 17-ին։ Մայամիում գտնվող նրա առանձնատանը խուզարկություն է կատարվել, որի ընթացքում իրավապահները հայտնաբերել են հսկայական քանակությամբ զենք, թմրանյութեր եւ այլ արգելված նյութեր, գաղտնի սենյակներ, թունելներ և այլն։

Read More
Share
ByAAVR

Հուլիսի 30, Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Հանդիպում երեխաների հետ

Ամեն տարի հուլիսի 30-ին աշխարհը նշում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս տարի արշավը կրում է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ոչ մի երեխայի չթողնել առանց ուշադրության» ուղերձը: Տարվա գլոբալ արշավը կենտրոնանում է երեխաների խոցելիության վրա և կոչ անում ակտիվացնել երեխաների թրաֆիքինգի դադարեցման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) նախաձեռնությամբ այդ օրը շատ կարևոր հանդիպում կազմակերպվեց Աջափնյակ վարչական շրջանի երեխաների աջակցության կենտրոնի երեխաների հետ։ Հանդիպմանը նպատակն էր երեխաներին փոխանցել այնպիսի գիտելիքներ՝ որոնք կօգնեն նրանց և նրանց մերձավորներին խուսափել մարդկանց թրաֆիքինգից։

Դահլիճում հավաքված երեխաներին և մանկավարժներին ԱՍՀՆ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ Անի Թաթոյանը ներկայացրեց այցի նպատակը և Հուլիսի 30-ի խորհուրդը՝ Կապույտ սիրտը, մասնավորապես նշելով, որ 2009թ.-ին ՄԱԿ-ը նախաձեռնել է «Կապույտ սիրտ» իրազեկման արշավը, որի նպատակն է ամբողջ աշխարհում բարձրացնել մարդկանց թրաֆիքինգի և հասարակության վրա դրա ազդեցության վերաբերյալ տեղեկացվածությունը:   

Հանդիպմանը որպես հանրային իրազեկման փորձագետ հանդես եկավ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ՝ Արզուման Հարությունյանը, ով մասնավորապես կանգ առավ ամբողջ աշխարհում և Հայաստանում երեխաների թրաֆիքինգի խնդիրներին.

«Երեխաներն ամբողջ աշխարհում ենթարկվում են թրաֆիքինգի գրեթե բոլոր ձևերին՝ հարկադիր աշխատանք, հանցավորության կամ մուրացկանության դրդում, թրաֆիքինգի նպատակով ապօրինի որդեգրում, սեռական բռնություն և շահագործում և վերջապես կիբերթրաֆիքինգ իր բոլոր դրսևորումներով: Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄԱԿ-ի գլոբալ զեկույցի համաձայն՝ մարդկանց թրաֆիքինգի յուրաքանչյուր երրորդ զոհը երեխա է»:

Հանդիպմանը շատ ակտիվ երկխոսություն ծավալվեց երեխաների և և փորձագետի միջև՝ թե որտե՞ղ է թաքնված թրաֆիքինգի վտանգը, ինչպես խուսափել և անհրաժեշտության դեպքում ո՞ւմ դիմել։ Այնուհետև միասին դիտեցին և քննարկեցին antitrafficking.am կայքում զետեղված «Կանգնեցնենք երեխաների թրաֆիքինգը» ուղերձով սոցիալական հոլովակը։

Արզուման Հարությունյանը հանդիպմանը ներկայացրեց նաև ՀԿ-ի կողմից թողարկված ինքնանույնացման պաստառ և թերթոն, վերջինս երեխաների ծնողներին բաժանելու համար։

«Աուդիո-Վիուալ» թիմ

Լուսանկարները՝ Գայանե Մանուկյանի (ԱՍՀՆ լրատվության պատասխանատու)

Share
ByAAVR

Հայաստանը 2-րդ խմբում է։ Հրապարակվել է ԱՄՆ Պետդեպի 2024 թվականի հաշվետվությունը

Հրապարակվել է 2024 թվականի Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի ամենամյա հաշվետվությունը համաձայն որի Հայաստանն այս տարի կրկին երկրորդ խմբում է, որին առնչվող հատվածը ներկայացված է այստեղ։

Share
ByAAVR

Azatutyun.am: Ծեծ, հայհոյանք, 5 տարի անփող աշխատանք՝ 5 սատկած գոճու դիմաց. մայր ու որդի թրաֆիքինգի են ենթարկվել

Ավելի քան 5 տարի 47-ամյա տղամարդը տարեց մոր հետ աշխատել է անասնաֆերմայում, պնդում է՝ այդ 5 տարում ստացել է ընդամենը 25 հազար դրամ, կերել դաժան ծեծ, կուլ տվել հայհոյանքների անվերջանալի շարաններ, նույն կերպ շահագործել են մորը ու թքել երեսին։

Read More
Share