Ավստրիացի գործարարներն իրենց աջակցությունն են ցուցաբերում թրաֆիքինգի զոհերին

2014 թվականի նոյեմբերի 3-ին, ՄԱԿ-ի Թրաֆիքինգի Զոհերի Վստահության հիմնադրամը Վիեննայում կայացած հանգանակության միջոցառման ժամանակ ստացավ 250,000 ԱՄՆ դոլլար մասնավոր սեկտորից: Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի քարտուղար Բան Կի-Մունը, ավստրիացի նախարար Սեբաստիան Կուրցը, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (ԹՀՊԳ/UNODC) գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը և նորաձևության դիզայներ Վիվիեն Վեստվուդը:


Միջոցառման հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնք փրկում են, ապաստան են տալիս և ինտեգրում են զոհերին հասարակությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ավստրիացի գործարար և բարերար Ալի Ռահիմիի կողմից, ով սկսած 2013-ից ակտիվորեն աջակցել է Վստահության Հիմնադրամին և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության դեմ պայքարի Բլու Հարթ (Blue Heart) քարոզարշավին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի: Ռագ Քոմփընիի (Rug Company) կողմից նվիրաբերված հատուկ գորգը, որտեղ զետեղված էին Վիվիեն Վեստվուդի դիզայներական լուծումները և ՛՛ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԸ՛՛ բառերը, վաճառքի հանվեց միջոցառման ժամանակ:
Մարդկանց թրաֆիքինգը իր ազդեցությունն է թողնում աշխարհի բոլոր երկրների վրա: Զոհերը ենթարկվում են սեռական շահագործման և հարկադիր աշխատանքի: ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գրանցած ցուցանիշները ցույց են տալիս, որ կանայք և աղջիկները կազմում են հայտնաբերված զոհերի 75 տոկոսը, երեխա զոհերից երեքից երկուսն աղջիկներ են:
<<Այս դաժան հանցագործությունը ներթափանցում է ժամանակակից գոյության բոլոր ոլորտները, սկսած հագուստից մինչև սնունդ: Թրաֆիքինգի զոհերը սարսափելի պայմանների մեջ են գոյատևում և նրանց անհատական պատմությունները լի են ցավով, տառապանքով և անմարդկայնությամբ: Երբ այս պատմությունները միաձուլվում են, դառնում են մի մեծ ողբերգություն, որն ամոթալի է աշխարհի համար>>, – ասել է ՄԱԿ-ի քարտուղար Բան Կի-Մունը միջոցառման ժամանակ:
2010 թվականին հիմնված ՄԱԿ-ի Վստահության Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում այն կազմակերպություններին, որոնք օգնում են թրաֆիքինգի զոհերինամբողջաշխարհում: 2013 թվականին, հիմնադրամը օգնություն ցուցաբերեց 2000 զոհերի, հատկապես կանանց և երեխաներին:<<ՄԱԿ-ի Վստահության Հիմնադրամը զբաղվում է զոհերին փրկելու գործով: Այն առաջարկում է ապաստարաններ, իրավաբանական օգնություն և բուժում ֆիզիկական և հոգեբանական խնդիրների դեպքերում: Այն օգնում է մարդկանց գտնել աշխատանք, իսկ երեխաներին` ստանալ ուսում: Այսաջակցությունը կարող է չնչին թվալ այս անհատների կյանքը փրկելու համար, բայց, այնուամենայնիվ, աջակցության և օգնության նմանատիպ քայլերը հանդիսանում են այս ոլորտում զարգացման գրավականը>>,-նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, – <<Զոհերի աջակցությունը հաղորդագրություն կլինի աշխարհինայն մասին, որ մարդիկ իր չեն, երեխաներն ապրանք չեն, և մենք միասին կանգնած ենք ի պաշտպանություն այս մարդկանց>>:

Աղբյուրը՝ http://www.unodc.org/unodc/en/frontpage/2014/October/austrian-business-leaders-show-a-heart-for-victims-of-human-trafficking.html?ref=fs1

 

Share