Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական (ԳՐԵՏԱ) խմբի կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրված առաջարկությունների համառոտ ամփոփումը/համեմատությունը

Ադրբեջանի և Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին Կոնվենցիայի իրականացման գնահատման զեկույցի հիմնական նկատառումների համեմատությունը

Հետագա աշխատանքներն իրականացնելու համար Ադրբեջանի կառավարությանը ներկայացվել է 30 նկատառում և առաջարկություն, Հայաստանին՝ 22:

Զեկույցի համապատասխան կետերից են օրենսդրությունն ու բնագավառին բազմակողմանի մոտեցումը, միջազգային համագործակցությունը և իրազեկման բարձրացումը և այլն:

Զեկույցի նկատառումների համեմատական հետազոտության մեջ հատկանշական են այն կետերը,ըստ որոնց ԳՐԵՏԱ-ն Հայաստանին առաջարկ չունի`այսինքն ըստ այդ կետերի Հայաստանը միանշանակ հաջողություններ է գրանցել:

Օրինակ, “համապատասխան մասնագետների վերապատրաստում” կետում Ադրբեջանի կառավարությանը հորդորում էն քայլեր ձեռնարկել թրաֆիքինգի և թրաֆիքինգի զոհերի իրավունքների մասին համապատասխան մասնագետների գիտելիքների բարելավման ուղղությամբ՝ հատկապես ոստիկանների, դատախազների և դատավորների:

“Թրաֆիքինգի զոհերի անպատժելիությունը” կետում Հայաստանի համար նկատառում չկա այն իրականացվել է, իսկ Ադրբեջանի դեպքում ԳՐԵՏԱ-ն գտնում է, որ իշխանությունները պետք է գնահատեն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի պահանջների իրականացումը, որը նախատեսում է թրաֆիքինգի զոհերի անպատժելիությունը անօրինական գործողություններ կատարելու համար՝ եթե նրանք այն իրականացրել են թրաֆիքինգի ենթարկվելու ժամանակ:

“Զոհերի և վկաների պաշտպանությունը” կետում Հայաստանին ևս չկան առաջարկներ, իսկ Ադրբեջանին ԳՐԵՏԱ-ն կոչ է անում թրաֆիքինգի զոհերի, վկաների պաշտպանության համար հասանելի բոլոր միջոցների օգտագործման ուղղությամբ՝հատկապես ուշադրություն է պետք դարձնել երեխա զոհերի և վկաների պաշտպանության առկա համակարգի վրա՝ բարելավելով հարցաքննության և դատական լսումների գործընթացը:

Ընդհանուր առմամբ հատկանշական է, որ համեմատական հետազոտության մեջ Հայաստանին տրվող առաջարկները և նկատառումները ավելի շատ ընդհանրականեն. օրինակ՝ շարունակել իրականացնել, շարունակել բարելավել և այլն, իսկ Ադրբեջանին՝հստակ և նպատակային:

Ադրբեջանի կառավարությանը հիմնականում խորհուրդ է տրվում ուժեղացնել և զարգացնել համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ ընդգրկելով այդ կառույցները թրաֆիքինգի դեմ պայքարում տարվող աշխատանքներում և քաղաքականության մշակման գործընթացում, վերապատրաստել մասնագետներին՝ հատկապես ուժային կառույցների, ապահովել թրաֆիքինգի զոհերին աջակցության բոլոր տեսակներով՝ իրավապահ մարմինների հետ համագործակցությունից անկախ, նախատեսել թրաֆիքինգի զոհերի անպատժելիության սկզբունքը օրենսդրության մեջ, ուժեղացնել աշխատանքի տեսուչների լիազորությունները, արդյունավետ աշխատանքներ իրականացնել միգրանտների շրջանում՝ պաշտպանել նրանց իրավունքները և այլն:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 20-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ տարեկան զեկույցը, որում անդրադարձ է արվում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված իրավիճակին:

Զեկույցի համաձայն, Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ դասվել է 1-ին խմբին, ինչը նշանակում է, որ Հայաստանն համարվում է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկը աշխարհում:

ԱՄՆ պետքարտուղարության 2014 թվականի զեկույցում ընդգրկված 188 երկրներից առաջին խմբում դասակարգվել են միայն 31-ը: Հայաստանը մեր տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներից առաջին խմբում ընդգրկված միակ երկիրն է:

էջ 78` http://www.state.gov/documents/organization/226845.pdf

ԳՐԵՏԱ-ի հաջորդ հետազոտությունը Հայաստանում նախատեսվում է հաջորդ տարի:

Համեմատական աղյուսակին կարող էք ծանոթանալ հետևյալ հղումով https://docs.google.com/file/d/0B9UN0mSlsfcsNUtzeWJKWERrQlE/edit

Share