“Ես կին եմ” հաղորդաշարը` թրաֆիքինգի մասին

Հանրային 3-րդ հեռուստաընկերության “Ես կին եմ” հաղորդաշարը հյուրընկալել էր ՀՀ Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին թրաֆիքինգի թեմային անդրադառնալու համար:

Հաղորդավարուհու՝ Նելլի Խերանյանի հետ զրույցին ներկա էին “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ  Արզուման Հարությունյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարացման  ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Գրիգորյանը և “Հույս և օգնություն” ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը:

Ամբողջական հաղորդումըւ հասանելի է  “Ես կին եմ” 10.11.2015 հղումով:

Share