Թրաֆիքինգի զոհերի հետ հարցազրույց անցկացնելու նկատառումներ

Հայտնի ամերիկյան HTC (Human Trafficking Centre) թրաֆիքինգի կենտրոնի մասնագետ Ջենիֆեր Հէնքելը վերջերս իր հոդվածներից մեկում պրակտիկ նկատառումներ է ներկայացնել, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել թրաֆիքինգի զոհի կամ թրաֆիքինգ վերապրածների հետ հարցազրույց վարելիս:

Ինչպես նշում է Հէնքելը, նման հարցազրույցները հատկապես ակնառու և կարևոր միջոց են «առաջին ձեռքերից» տեղեկատվություն ձեռք բերելու և ըստ այդմ կառուցելու սոցիալական զարգացման և սոցիալական ծառայությունները մատուցելու քաղաքականությունը:

Ըստ մասնագետի, հարցազրույցները նաև լավ միջոց են վեր հանել առկա էթիկական խնդիրները լրագրության և զոհ-հարցազրուցավարի միջև, ինչպես նաև այն խնդիրները, որոնք գոյություն ունեն հարցաքննությունների ընթացքում:

Հէնքելը իր նկատառումները բաժանել է ըստ հետևյալ կետերի:

Տեղեկացված համաձայնություն

«Տեղեկացված համաձայնությունը» ներկայացնում է յուրահատուկ զրույցի մի տեսակ, որը անց է կացվում բուն հարցազրույցից առաջ, որպեսզի մասնակիցը մինչ հարցազրույցքը ծանոթանա և խորապես հասկանա հարցազրույցի ժամանակ տրվելիք հարցերը: Հաճախակի այսպես կոչված «տեղեկացված համաձայնությունը» իրենից ներկայացնում է համաձայնագիր, որը հարցազրույց տվողը ուսումնասիրում և այնհուհետև ստորագրում է:

Որոշ դեպքերում համաձայնագիրը/համաձայնությունը կարող է լինել բանավոր:

Ինչպես և բոլոր այլ դեպքերում հասարակության խոցելի շերտերի ներկայացուցիչների հետ աշխատելիս, հարցազրուցավարը պետք է համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկի, որպեսզի ձեռք բերի իսկական` իրավական ուժ ունեցող համաձայնություն:

Ըստ «տեղեկացված համաձայնության», հարցազրույցի մասնակիցը պետք է ինֆորմացված լինի, թե ինչի համար է օգտագործվելու հարցազրույցից ստացված տեղեկությունները, նախապես տիրապետի հարցաշարին, տեղյակ լինի իր իրավունքներից: Այս տեղեկությունները պետք է հասանելի լինի մասնակցին բոլոր հնարավոր ձևերով:

Հարցազրուցավարը պետք անընդհատ տեղեկացնի մասնակցին հարցազրույցի նպատակի, կամ հետազոտական ծրագրի և նրա նորությունների մասին, որի շրջանակներում անց է կացվում հարցազրույցը, որպեսզի մասնակիցը չունենա վախի կամ կասկածի խնդիրներ և հստակ պատկերացնի, թե ինչպես են օգտագործվելու նրա տված տեղեկությունները: Երբ մասնակիցը ի վերջո համաձայնվում է սկսել հարցազրույցը, նրան անպայման պետք է ասել, որ այն կարող է ընդհատվել յուրաքանչյուր պահի, երբ կամենա մասնակիցը:

Անձնական տվյլաների պաշտպանություն և գաղտնիություն

Անձնական տվյլաների պաշտպանությունը և գազտնիությունը ենթադրում է մասնակցից ստացած տեղեկությունների ապահովությունը նաև դրա օգտագործման վերահսկողության հնարավորությունը մասնակցի կողմից:

Բացի դրանից զրուցավարները պարտավոր են հարցազրույցի ընթացքում հավաքել միայն համապատասխան, հետազոտվող թեմային վերաբերվող տեղեկություններ և նրբանկատ լինել որոշակի հարցերին, ինչպիսիք են, օրինակ, սեռական փորձը, միգրացիոն կարգավիճակը, քաղաքական հայացքներն ու պատկանելիությունը:

Ինչպես նշում է փորձագետը, կան հարցեր, որոնք կարող են մասնակցին էթիկական երկմտանքի առջև դնել, ուստի նման հարցադրումները պետք է տալ միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը իրեն չզգա խոցելի և անհարմար դրության մեջ:

Հարցազրույցից ստացված տեղեկությունները, ներառյալ գրառումները, լուսանկարները, ձայնագրությունները, պետք է պահվեն մաքսիմալ անվտանգ վայրում: Ինֆորմացիայի անվտանգ փոխանակումը և նրա օգտագործման հետագա մարտավարությունը քննարկվում է հարցազրույցից առաջ: Այս նկատառումների պահպումը շատ կարևոր է, քանի որ սխալ կիրառումը կարող է բերել տեղեկությունների արտահոսքին և վնասակար հետևանքների մասնակցի համար:

Հարցազրույցի մասնակցի մասին անձնական տվյաներ բացահայտող բոլոր տեղեկությունները պետք է ամբողջությամբ առանձնացված լինեն հարցազրույցի բովանդակությունից, որպեսզի մասնակիցը իր կամքին հակառակ բացահայտված չլինի:

Այսպիսով բացառվում են բոլոր հասցեները, հեռախոսահամարները, գործատուների մասին տվյալները, ինչպես նաև ծննդյան և մահվան տարեթվերն ու հատուկ իրադարձություններ, որոնցով կարելի է մասնակցին ճանաչել, ինչպես նաև առևտրային ծառայությունների մասին տեղեկություններ:

Ռիսկեր և տրավմաներ

Տրավման` հաճախակի թրաֆիքինգի զոհերի օրգանիզմի ֆիզիոլոգիական արձագանքն է իրենց վերապրած իրադարձությունների վրա, ինչը հարցազրուցավարը պետք է հաշվի առնի հարցազրույցի ընթացքում, ինչպես նաև հարցազրույցին պատրաստվելիս:

Հարցերի հերթականությունը, հարցազրույցի վայրը և այլ առանձնահատկությունները, պետք է այնպես դասավորված լինեն, որպեսզի տրավմատիկ փորձի հիշողությունները կամ վերապրումի ռիսկը հասցրած լինի զրոյի:

Պետք է հաշվի առնել, որ հաճախակի զոհերը և վերապրածները ֆիզիկական և սեռական բռնություն են վերապրել, մանիպուլյացիայի և անզորության զգոցողություններ են ունեցել: Եվ պահանջելով պատմել այդ ամենը` պետք է նաև հաշվի առնել այն, որ մասնակիցը կարող է լցվել նեգատիվ էմոցիաներով ու նույնսիկ ֆիզիոլոգիական հյուծման հասնել: Հարցազրուցավարը պետք է նաև համոզված լինի իր իսկ հոգեբանական կայունության մեջ և վստահ լինի, որ կարող է առերեսվել մասնակիցների հուզական ռեակցիաների հետ, ինչը կարող է բավականին ծանր լինել:

Կարևոր է հարցազրույց անցկացնլու վայր: Այն պետք է մաքսիմալ անվտանգ լինի, քանի որ շատ զոհեր դեռ գտնվում են նախկին թրաֆիքյորների կամ կազմակերպված հանցավոր խմբերի կողմից որոնման մեջ: Այս հանգամանքը կարող է լրացուցիչ վտանգ դառնալ նաև հարցազրուցավարի համար, քանի որ նա կարող է թրաֆիքյորի կողմից հետապնդումների արժանանալ, որպես ինֆորմացիային տիրապետող աղբյուր:

Իրավունքների և հնարավորությունների հզորացում

Իրավունքների և հնարավորությունների հզորացումը մեծ նշանակություն ունի հատկապես երբ հարցազրուցավարը աշխատում է այնպիսի անհատների և համայնքների հետ, որոնք թրաֆիքինգի պատճառով ենթարկվել են բռնության, ճնշման, և տարբեր տիպի տրավմաների:

Հարցազրույցի ընթացքում շատ կարևոր է նաև տանել այն մասնակցի իրավունքների հզորացման հունով: Այլ կերպ` հարցազրուցավարը զրույցը պետք է վարի` hաշվի առնելով մասնակցի տարիքն ու սեռը, էթնիկական պատկանելիությունը, վերապրած պատմությունն ու էմոցիանալ իրավիճակը հավասարակշռված և արդյունավետ զրույց ունենալու համար:

 

 

Share