Թրաֆիքինգի զոհ դարձած մոտ երկու հազար մարդ օգտվում է ՄԱԿ-ի «Վստահության Հիմնադրամ»-ի օժանդակությունից

ByAAVR

Թրաֆիքինգի զոհ դարձած մոտ երկու հազար մարդ օգտվում է ՄԱԿ-ի «Վստահության Հիմնադրամ»-ի օժանդակությունից

ՄԱԿ-ի «Թրաֆիքինգի զոհերի Վստահության Հիմնադրամ»-ը օգնում է թրաֆիքինգի զոհերին (հատկապես կանանց և երեխաներին) վերականգնել արժանապատվությունը և կյանքի բնականոն ընթացքը, այս մասին ասվել է «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13 կոնգրես»-ի ընթացքում, որը տեղի է ունենում 2015 թ. ապրիլի 12-19 Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Ինչպես նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքումՄԱԿ-ի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովը իր խոսքի մեջ նշել է, որ «Վստահության Հիմնադրամ»-ի շնորհիվ «երեկվա զոհերը դարնում են վաղվա փրկվածներ»:

«Տարեկան մոտ երկու հազար թրաֆիքինգի զոհ օգնություն է ստանում Հիմնադրամի շնորհիվ, սկսած անմիջական օժանդակությունից, ապաստարանի տրամադրումից, հիմնական առողջապահական ծառայություններ մատուցելուց, վերջացրած մասնագիտական վերապատրաստումներով և դպրությունով, ինչպես նաև հոգեբանական, իրավական և տնտեսական օգնություն», – ասել է Յուրի Ֆեդատոտվը:

Իր խոսքում Ֆեդոտովը նաև անդրադարձավ թրաֆիքինգի զոհերի սարսափելի, սակայն բարեհաջող ավարտով պատմություններից մի քանիսին, որոնց հերոսների անունները, ելնելով էթիկայի և անվտանգության կանոններից փոխված էին:

Հնչեցրած պատմություւներից մեկի հերոսուհին` Սքայ անունով մի աղջիկ է, որը թրաֆիքինգի էր ենթարկվել Հնդկաստանում, ընդամենը 13 տարեկան հասակում: Սքային հաջողվեց փախչել և վերադարնալ տուն` Նեպալ, այնուհետև թրաֆիքյորի դեմ դատական գործ հարուցել:

Սքայը հաջողության է հասել, շահելով դատական գործը Նեպալի Հասարակական Կազմակերպություններից մեկի օգնությամբ, որը իր հերթին ՄԱԿ-ի «Վստահության Հիմնադրամ»-ի օժանդակության շնորհիվ իրականացնում է թրաֆիքինգը վերապրածներին օգնության ծրագիր:

Սքայը այժմ ավարտել է դպրոցը և օգնում է այլ զոհերին, աշխատելով հասարակական կազմակերպությունում:

ՄԱԿ-ի «Վստահության Հիմնադրամ»-ը հիմնադրվել է ՄԱԿ-ի Համաժողովի Գլխավոր Ասամբելայի 2010 թվականին ընդունված «Թրաֆիքինգի դեմ պայքարի Գլոբալ գործողությունների ծրագրի» շրջանակներում և իրականացվում է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարության ներքո:

Ծրագրի շրջանակներում զոհերին ապահովվում է մարդասիրական, իրավական և ֆինանսական օժանդակություն կառավարական, միջկառավարական և հասարակական կազմակերպությունների միջոցով:

Նոյեմբերի 10-ից` ծրագրի գործելուց ի վեր Հիմնադրամը ստացել է մոտ երկու միլլիոն դոլար` ներդրումներ 19 երկրներից և ավելի քան 30 մասնավոր-հատվածի դոնորներից:

 

«Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսը», որը անցնում է 2015 թ. ապրիլի 12-ից 19-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում, համախմբում է կառավարություններին, քաղաքականություն մշակողներին և փորձագետներին՝ կիսելու իրենց փորձը և ակտիվացնելու միջազգային համագործակցությունն անդրազգային կազմակերպված հանցավորության վտանգի դեմ պայքարի հարցում: Դոհայի կոնգրեսըն շանավորելու է հանցավորության հարցերով կոնգրեսների 60 տարին (կոնգրեսները տեղի են ունեցել 1955 թ.-ից՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ):

Հայաստանը կոնգրեսում ներկայացված է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներով:
Մինչ միջազգային հանրությունը շարունակում է քննարկել «Հետ-2015» կայուն զարգացման օրակարգը, ՄԱԿ-ի Հանցավորության հարցերով 13-րդ կոնգրեսի ուշադրության կիզակետում են անվտանգության, արդարադատության և իրավունքի գերակայության փոխկապվածության և աշխարհն ավելի լավը, ավելի արդարացի դարձնելու հարցերը:

13-րդ կոնգրեսի թեման է՝ «Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հարցերի ինտեգրումը ՄԱԿ-ի ընդլայնված օրակարգում՝ հասարակական և տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, ազգային և միջազգային մակարդակներում իրավունքի գերակայությունը և հասարակության մասնակցությունը խթանելու նպատակով:

Հիշացնենք, որ ապրիլի 8-ին ՀՀ Ազգային գրադարանում կայացավ ՀՀ-յում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի հատուկ նիստ նվիրված Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսի օրակարգային հարցերից մեկին` թրաֆիքինգին:

Նիստի գլխավոր հարցերից էր Մարդկանց թրաֆիքինգը և Հայաստանի հաջողված պատմությունը թրաֆիքինգի կանխարգելման գործում, որը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար:

Ինչպես նիստի ընթացքում ասեց ՄԱԿ-ի մշտական համակարգողը Հայաստանում` Բրեդլի Բուզետտոն, թրաֆիքինգի կանխարգելման գործում Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպություների հետ մեծ աշխատանք է իրականացրել թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս

Նիստի ընթացքում ներկայացվեց նաև ուշագրավ վիճակագրություն ՄԱԿ-ից. հայտնաբերված տուժածների շրջանում աճում է երեխաների քանակը, ամեն 3-ից 1-ը երեխա է, նրանց մեծ մասն` աղջիկ:

Ըստ տվյալների ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները կազմում են թրաֆիքինգից տուժածների 70 տոկոսը:

2014 թ. ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հրապարակած Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ համաշխարհային զեկույցի համաձայն` տուժածներ կան 152 ազգությունից, 124 երկրներում:

Թեև 146 երկիր ընդունել են թրաֆիքինգի բոլոր ասպեկտները քրեականացնող օրենսդրություն, 18 երկիր էլ՝ մասնավոր օրենսդրություն, այս ոլորտում անպատժելիությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ. 2010-2012 թթ. տարեկան կտրվածքով ամեն 10 երկրից միայն 4-ում է գրանցվել 10 կամ ավելի դատապարտում, իսկ երկրների 15 տոկոսի մոտ որևէ դատապարտում չի գրանցվել:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2011 թ. հայտնաբերված տուժողների 53 տոկոսը ներգրավված է եղել սեռական շահագործման մեջ, 40 տոկոսը՝ հարկադիր աշխատանքում` տաժանակիր պայմաններում շահագործում` գյուղատնտեսության, այգեգործության, շինարարության, մանածագործության մեջ, հասարակական սննդի հաստատություններում և ռեստորաններում:

Վերջին շրջանում, սակայն, բացահայտվել են շահագործման այնպիսի ձևեր, ինչպիսիք են հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը, երեխաների ապօրինի որդեգրումը:

 

Share

About the author

AAVR administrator