Թրաֆիքինգի խնդրին առնչվող թյուր կարծիքներ և իրականություն

Մարդկանց թրաֆիքինգը կանխելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Երբ թրաֆիքինգի մասին պատկերացումները հիմնված են ոչ լիարժեք կամ սխալ տեղեկատվության վրա, ապա դրանով թրաֆիքինգը կանխելու մեր կարողունակությունը կտրուկ նվազում է: Պետք է զանազանել թրաֆիքինգի մասին թյուր իմացությունը, ըմբռնումներն ու մտացածին պատկերացումները իրականությունից:

Փորձենք զուգահեռներ տանել տարածված սխալ ինֆորմացիայի և դրանց ճիշտ ըմբռնման շուրջ.

Սխալ տեղեկատվություն

 Իրական պատկեր

Թրաֆիքինգի ենթարկվածները կարող են լինել միայն օտարերկրացիներ, այլ ազգի ներկայացուցիչներ կամ էմիգրանտներ: Թրաֆիքինգի զոհ կարող են հանդիսանալ ոչ միայն օտարերկրացիները, այլ նաև տվյալ երկրի քաղաքացիները, մշտական բնակություն և մուտքի արտոնագիր ունեցողները, առանց փաստաթղթի աշխատողները:
Ըստ էության՝ թրաֆիքինգը հանցագործություն է, որը պարտադիր ներառում է տեղափոխում, ճանապարհորդություն, քաղաքացուն իր երկրի սահմաններից դուրս հանում: Թրաֆիքինգը չի՛ պահանջում տեղափոխում: Չնայած տեղափոխումը կարող է ներառված լինել որպես կառավարման մեխանիզմ՝ զոհերին անծանոթ վայրերում պահելու համար, սակայն թրաֆիքինգի սահմանման մեջ այն պարտադիր տարր չէ: Մարդկանց թրաֆիքինգին հոմանիշ չեն գաղթ և մաքսանենգություն բառերը, որոնց ժամանակ նաև հատում են երկրի սահմանները:
Թրաֆիքինգը մաքսանենգության մեկ այլ տերմին է:

 

Մարդկանց թրաֆիքինգը տարբերվում է մարդկանց մաքսանենգությունից։ Վերջինում մարդիկ կամավոր են դիմում մաքսանենգների՝ իրենց գաղտնի, անօրինական ձևով մի վայրից մյուսը տեղափոխելու համար։ Այս դեպքում փաստաթղթերի մեջ խարդախություններ, սխալ տվյալներ կարող են նաև չլինել, իսկ ժամանումից հետո մաքսանենգված անձը կարող է ինքն ընտրել իր ճանապարհը։
Թրաֆիքինգի զոհերի պարագայում ժամանումից հետո չի թույլատրվում ազատ տեղաշարժվել և ինքնուրույն ընտրել իր ճանապարհը:Նրանք բռնի ուժով պահվում են և իրենց կամքին հակառակ կատարում տարբեր բնույթի աշխատանքներ։
Թրաֆիքինգի դեպքում պարտադիր են ֆիզիկական զսպվածությունը և գերությունը:

 

Այս հանցագործությունն իրականացնելու համար պարտադիր պայմաններ չեն ֆիզիկական զսպվածությունը կամ մարմնական վնասի պատճառումը: Առկա են դեպքեր, երբ թրաֆիքինգի զոհը սպառնալիքների, խարդախության կամ կեղծ խոստումների միջոցով է ենթարկվել շահագործման:
Թրաֆիքինգի զոհերն օգնություն կխնդրեն և ինքնակամ կընդունեն, որ թրաֆիքինգի զոհ են դարձել:

 

Թրաֆիքինգի զոհերը միշտ չէ, որ դիմում են օգնության: Նրանք հաճախ ֆիզիկական և հոգեկան լուրջ խնդիրներ են ունենում: Երբեմն նկատվում են հասարակության մեջ նրանց մեկուսացման դեպքեր. չեն ցանկանում խոսել իրենց հետ պատահածի մասին կամ ստում են՝ձևացնելով, թե ոչինչ չի եղել։
Թրաֆիքինգի զոհերը միայն աղքատ ընտանիքների, գյուղական համայքների բնակիչներ են, ովքեր չունեն ֆինանսական բավարար պայմաններ:

 

Չարաշահման կարող է ենթարկվել յուրաքանչյուր ոք՝ անկախ բնակության վայրից:

Աղքատությունը, իհարկե կարող է թրաֆիքինգի գործոն հանդիսանալ, քանի որ այն մարդուն դարձնում է առավել խոցելի, սակայն դա միակ անհրաժեշտ և պարտադիր պատճառը չէ:  Թրաֆիքինգի զոհ են դառնում տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդիկ, որոնց շարքում կարող են լինել նաև բարձր սոցիալական կարգավիճակ ունեցողները:

Հնարավոր պատճառներ կարող են հանդիսանալ ստորև թվարկումները՝

  • քաղաքական, սոցիալական, տնտեսական կայունության պակաս,
  • արդյունավետ և իրատեսական հեռանկարների բացակայություն,
  • ռազմական կոնֆլիկտների առկայություն,
  • ընտանեկան բռնություններ,
  • գենդերային անհավասարություն,
  • տեղեկատվության և կրթության անհասանելիություն…
Սեռական թրաֆիքինգը մարդկանց թրաֆիքինգի միակ ձևն է:

 

Թրաֆիքինգի տեսակներն են՝

  • Սեռական շահագործում,
  • Հարկադիր կամ ճորտային աշխատանք,
  •  Դրդում մուրացկանության կամ հանցավոր գործունեության,
  •  Օրգանների կամ հյուսվածքների կորզում,
  • Երեխաների շահագործում…
Մարդկանց թրաֆիքինգը տեղի է ունենում միայն անօրեն հարթակներում:

 

Թրաֆիքինգի հետ կարելի է առնչվել ինչպես անօրինական, այնպես էլ օրինական բիզնես հարթակներում: Թրաֆիքինգի մասին տեղեկություններ ստացվել են այնպիսի վայրերից, ինչպիսիք են ռեստորանները, հյուրանոցները, արդյունաբերական գործարանները:
Եթե թրաֆիքինգի զոհը պնդում է, որ նախօրոք տեղեկացված է եղել, թե որտեղ է աշխատելու, ինչ գործողություններ է կատարելու, որքան է վարձատրվելու կատարած ծառայությունների դիմաց, ապա դա չի կարող թրաֆիքինգ համարվել կամ որակավորվել որպես մարդկանց իրավունքների խախտում, քանի որ յուրաքանչյուրն պատասխանատու է իր որոշման համար: Որքան էլ զոհը պնդի, որ տեղեկացված է եղել աշխատանքային պայմաններին, միևնույնն է նրա ազատ տեղաշարժի սահմանափակումը արդեն իսկ խոսում է թրաֆիքինգի առկայության մասին:

 

Թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերը առանց փաստաթղթի ներգաղթած անձինք են:

 

Ոչ բոլոր օտարերկրյա զոհերն են առանց փաստաթղթերի: Թրաֆիքինգի ենթարկված օտարերկրյա անձը կարող է ունենալ ինչպես անօրինական, այնպես էլ օրինական կացություն տվյալ երկրում: Չնայած զոհերը հիմնականում անձը հաստատող թղթեր չեն ունենում, սակայն օրինական փաստաթղթեր ունեցող անձինք ևս ապահովագրված չեն թրաֆիքինգի զոհ դառնալուց:
Թրաֆիքյորները արական սեռի ներկայացուցիչներ են:

 

Թրաֆիքյորը կարող է լինել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչ, որը զբաղվում է մարկանց վաճառքով և շահագործմամբ՝ ուղղակի կամ անուղղակի կերպով:

Դրանց շարքերում կարող են լինել.

  • Ծանոթներ, ընկերներ, հարևաններ:
  • Պատահական մարդիկ, որոնք անցորդներին հենց փողոցում աշխատանք են առաջարկում:
  • Երիտասարդներ, որոնք գայթակղելով աղջիկներին` տանում են նրանց մինչհարսանեկան ճանապարհորդության:
  •  Աշխատանքի տեղավորման գործակալություններ:
  •   Տուրիստական գործակալություններ:
  • Մոդելներ փնտրող կամ ամուսնական գործակալություններ: Վերջիններս մարդկանց գրավում են գովազդային հայտարարություններով, որոնցում խոստանում են արտերկրում լավ վարձատրվող աշխատանք կամ մոդելի գլխապտույտ հաջողություններ:
Share