Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն 2016

 

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.

Տպագիր և առցանց լրատվամիջոցներ
Հեռուստատեսություն և ռադիո
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորոշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1. Հրապարակված նյութը.

Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
Առցանց հրապարակված նյութի տպագիր պատճենը` էլեկտրոնային հասցեով:
Հեռուստատեսային նյութը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:
2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը այստեղ:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ:

Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:

Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:

Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին:

Share