Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժամանակագրությունը

Մարդկանց թրաֆիքինգի և այս խնդրի դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը սահմանել է լրագրողական մրցանակաբաշխություն՝ լավագույն լրագրողական աշխատանքի համար:  Մրցույթին մասնակցում են այն լրագրողները, ովքեր իրենց նյութերում անդրադառնում են մարդկանց շահագործմանը և կամ թրաֆիքինգին: Հավելենք, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող մրցանակաբաշխության անվանակարգերը երկուսն են՝ «Հեռուստատեսություն և ռադիո», «Տպագիր և առցանց մամուլ»: Ստորև ներկայացնում ենք մրցանակաբաշխության ժամանակագրությունն ըստ տարիների:

2016 թվական 

  • «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգ

1-ին տեղ՝ Նունե Հովսեփյան («Երկիր մեդիա» ՀԸ) – «Դիտակետում, Թրաֆիքինգ.պայքարն արդյունավետ է, թեև ծնող պատճառները չեն վերացել»:

2-րդ տեղ՝ Արմեն Հայրապետյան («Ար» ՀԸ) – «Հատուկ թղթակից 174»:  

3-րդ տեղ՝ Սոնա Խաչատրյան («Երկիր մեդիա» ՀԸ) – «Հայաստանում վերջին 5 տարում թրաֆիքինգի դեպքով 41 քրեական գործ է հարուցվել»: 

  • «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգ

1-ին տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

2-րդ տեղ՝ Իննա Վեռլինսկայա (АМИ «Новости-Армения») – «Как не стать жертвой трафикинга»:

3-րդ տեղ՝ Թագուհի Մելքոնյան (Yerkir.am) – «Ինչպես մայր ու աղջիկ հանդիպեցին կալանավայրում»


2015 թվական

  • «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգ

1-ին տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

2-րդը տեղ՝ Կարինե Մանգասարյան («Երկիր մեդիա» ՀԸ) – «Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում հաջողություններ է գրանցում»: 

3-րդ տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

  • «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգ

1-ին տեղ՝ Աննա Հայրապետյան («Արտակարգ թերթ») – «Թրաֆիքինգ. Իսկական ստրկություն»:

2-րդ տեղ` «Yereven.today» խմբագրակազմ – «Կյանքի փակուղում հայտնվածները»: 

3-րդ տեղ՝ մրցանակ չի սահմանվել:


2014 թվական

  • «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգ

1-ին տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

2-րդ տեղ՝ Աննա Հայրապետյան («Ազատ գոտի» հաղորդաշար) – «21-րդ դարի ստրկություն»

3-րդ տեղ՝ Գոհար Արամյան («Արմնյուզ» ՀԸ) – «Թրաֆիքինգ տերմին. Կյանքի փակուղի»:

  • «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգ

 1-ին տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

2-րդ տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

3-րդ տեղ՝ Երանուհի Սողոյան («Հետք») – «Նելլիին գյուղից ցանկանում են վտարել»:


2013 թվական

  • «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգ

1-ին տեղ՝ Անուշ Մկրտչյան  («Ազատություն» ռադիոկայան) – «Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում»:

2-րդ տեղ՝ Դիանա Ավետիսյան – «Սոցիալական ցանցերը կարող են դառնալ թրաֆիքինգի ցանցեր»:

3-րդ տեղ՝ Անի Մանուկյան – «Ստրկությունից մինչև  թրաֆիքինգ»:

  • «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգ

1-ին տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

2-րդ տեղ՝ Վահան Իշխանյան – «Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ»: 

3-րդ տեղ՝ Աստղիկ Կարապետյան («yerkir.am») – «Ուզում եմ թրաֆիքինգի զոհ դառնալ»:


2012 թվական

  • «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգ

1-ին տեղ՝ Արզուման Հարությունյան – Ընդդեմ թրաֆիքինգի սոցիալական հոլովակաշար:

2-րդ տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

3-րդ տեղ՝ Սիրանուշ Մուրադյան («Երկիր մեդիա» ՀԸ) – «Ճորտերը»:

  • «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգ

1-ին տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

2-րդ տեղ՝ մրցանակ չի սահմանվել:     

3-րդ տեղ՝ մրցանակ չի սահմանվել:

Խրախուսական մրցանակ «Հետք» պարբերականին: