0

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխություն – 2014

ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ:


Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:

Մրցույթի պայմանները.

Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թվականի մարտի 1-ից մինչև 2014 մայիսի 15-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.

  • Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
  • Հեռուստատեսություն և ռադիո:

Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.

  • Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
  • Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Անհրաժեշտ է ներկայացնել.

1. Հրապարակված նյութը.

  • Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
  • Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն:
  • Հեռուստատեսային արտադրանքը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
  • Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:

2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս: Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի մայիսի 16-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կներկայացվեն Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը: Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-ից մինչև 15:00 “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:

Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին:

Share

Leave a Reply

Your email address will not be published.