Ի՞նչն է պակասում Նյու Յորքյան Հակա-թրաֆիքինգյան օրենսդրության մեջ

Հոկտեմբերի 16-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Գուոմոն ստորագրել է օրենսդրական մի նախագիծ, որը կպաշտպանի թրաֆիքինգի երիտասարդ զոհերին՝ տրամադրելով պաշտպանության երկու տեսակ`զոհի վկայությունների հանրայնացման սահմանափակում և նախկինում թրաֆիքնիգի հետևանքով դատապարտված անչափահասների ապաքրեականացում: 

Սակայն օրինագիծը ունի երկու ակնհայտ թույլ տեղ` մեծահասակ զոհերի պաշտպանության և աշխատանքային թրաֆիքինգը վերապրած զոհերի պաշտպանության պակաս:

Ըստ նահանգապետարանի նախկինում տարածած մամլո հաղորդագրության` համաձայն նոր օրինագծի (S. 6840/A. 8749-A), բոլոր վկայությունները, որոնք առնչվում են 16-17 տարեկան անչափահաս տուժողների հետ պետք է խիստ սահմանափակ հասանելիություն ունենան` ապագայում զոհերին գործատույի կողմից խտրականության չարժանացնելու համար:

Վկայությունները կարող են լինել հասանելի միմիայն այն դեպքում, եթե նրանք օգտագործվում են դատական լսումների ժամանակ զոհի թրաֆիքյորի դեմ:

Վկայությունների հասանելիության սահմանափակումը ապագայում թույլ կտա զոհ դեռահասներին աշխատատեղերի համար պայքարելիս զերծ մնալ խտրականությունից, քանի որ որոշ զարգացման ցածր մակարդակ և ցածր աշխտավարձեր ունեցող երկրներում գործատուները պահանջում են աշխատակցի կենսագրության ստուգումը:

Օրինագծի երկրորդ մասնառաջարկում է դիտարկել անչափահաս դատապարտված զոհերին իբրև “անչափահաս իրավախախտ” կամ “սեռական շահագործման ենթարկված երեխաներ”, նրանց՝ չափահաս հանցագործների նման քրեականացնելու փոխարեն:

Տարածված մամլո հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 16-17 տարեկան անչափահասներին անմիջապես հանցագործ դասակարգելու փոխարեն հնարավորություն կտրվի օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են՝ կացարանը, ճգնաժամային միջամտության ծրագրերը և համայնքային ծրագրերի մասնակցության իրավունքը: Եթե զոհը չի կատարում այլընտրանքային պայմանները, դատավորը իրավունք ունի վարել գործը քրեական օրենսդրության համաձայն:

Ինչպես արդեն քննարկվել էր HTC-ի գրառումներում Կոլորադոյի օրինագծերի մասին, այս օրինագծում պակասում են երկու կարևորագույն կոմպոնենտ: Առաջին բացթողումը մեծահասակների պաշտպանության վերահսկողությունն է: Ինչ՞ու, օրինակ, չընդարձակել վկայությունների սահմանափակ հասանելիությունը Նյու Յորքի բոլոր թրաֆիքինգի զոհերի վրա: Եթե թրաֆիքինգ վերապրածները չեն կարողանում աշխատանք գտնել հանցագործի կարգավիճակի պատճառով, ապա ստացվում է, որ հետապնդումների ցիկլը շարունակվում է: Եվ ինչ՞ու նոր օրինագիծը պետք է վերաբերվի միայն անչափահասներին կամ երեխաներին:

Օրինագծի երկրորդ թույլ կողմն այնն է, որ փաստաթուղթը կարծես թե վերաբերվում է միայն սեռական թրաֆիքինգի զոհերին: Աշխատանքային թրաֆիքինգը սուր և համատարած խնդիր է, որի պատճառով դատապարտված զոհերը ևս բախվում են նույն մարտահրավերներին, ինչպես և սեռական շահագործման զոհերը: Սակայն ինչ՞ու նրանք չպետք է օգտվեն նույն այլընտրանքային ծառայություններից, ինչպիսին է, օրինակ, ապաստարանը: Այստեղ մենք տեսնում ենք Կոլորադոյի օրենսդրության նման մի անհամապատասխանություն, որը թույլ է տալիս սեռական թրաֆիքինգի ենթարկված անձանց գործերի վկայությունների հասանելիությունը առանց որևէ նշման արդյոք զոհն ունի պաշտպանություն թե ոչ, և արդյոք նույնը գործում է աշխատանքային թրաֆիքինգ վերապրածների նկատմամբ:

Լուսանկարը` Creative Commons (Նյու Յորքի նահանգապետ` Էնդրյու Գուոմո)
Ըստ HTC թղթակից` Ջեյն Քրամփի

 

Սկզբնաղբյուր` http://humantraffickingcenter.org/human-trafficking/whats-lacking-new-yorks-anti-trafficking-legislation/

 

Share