0

Կայացավ “Երեխաների պաշտպանություն բռնությունից գիտելիքների ամրապնդման և լավագույն փորձի միջոցով” ծրագրի բացման շնորհանդեսը

Փետրվարի 5-ին տեղի ունեցավ “Երեխաների պաշտպանություն բռնությունից գիտելիքների ամրապնդման և լավագույն փորձի միջոցով” ծրագրի բացման շնորհանդեսը, որն իրականացվում է “Հույս և օգնություն” ՀԿ-ի և Էստոնիայի կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի (ENUT) հետ համատեղ:

Ծրագրի շնորհանդեսը բացեց “Հույս և օգնություն” ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը, որը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակն ու ակնկալվող արդյունքները:

Ծրագրի գլխավոր նպատակն է՝ բացահայտել, նույնացնել, կանխարգելել, նվազեցնել երեխաների հանդեպ ընտանեկան բռնության դեպքերը ՀՀ-ում, որոնցից են մարդկանց թրաքֆիքինգի այնպիսի տեսակներ՝ ինչպես սեռական շահագործումը, բռնությունը և հարկադիր մուրացկանությունը, ինչպես նաև երեխաների նկատմամբ հանցագործությունները տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում:

Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան նաև Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ Պրիիտ Տուրկը, “ENUT” ՀԿ-ի տնօրեն Ռիտ Լայան:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կոժոյանը.

“Այսօր այստեղ ներկա եմ իբրև “Թրաֆֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի նախագահ”, բայց միևնույն ժամանակ այսօրվա քննարկումը գտնվում է իմ երկու պարտականությունների խաչմերուկում` այդ թվում ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետի պարտականություններում, որովհետև վարչության կառուցվացքում է գտնվում մարդու իրավունքների բաժինը, որը պատասխանատու է նաև երեխաների իրավունքների, երեխայի պաշտպանության հարցերի ամբողջ միջազգային ոլորտում, որտեղ Հայաստանը պարտավորվածություններ է ստանձնել միջազգային կոնվոնցիաների համաձայն:

Ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումը հանդիսանում է արդյունք երկու պետությունների միջև համագործակցության:

Թեման ընտրված է կարևորագույնը, համենայն դեպս այն մեր նախապատվությունների մեջ է. հայկական իրականության մեջ, հայկական պատմության մեջ մենք միշտ նշել ենք, որ երեխան է կարևոր մեզ համար` նրա զարգացումը, նրա բարեկեցիկ ապագան”:

Այնուհետև Ենոք Շատվորյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները՝
1. Բռնության զոհերին ծառայություններ տրամադրող մասնագետների /սոցիալական աշխատողներ, հոգեբաններ/ ուսուցում դեպքերի բացահայտման եղանակների մասին:
2. Մասնագետների ուսուցում, ովքեր գտնվում են երեխաների հեը անմիջական շփման մեջ /ուսուցիչներ, մարզիչներ, սոցիալական աշխատողներ, ոստիկանության աշխատակիցներ, անհատներ, ինչպես նաև հարևաններ, ընեկերներ, ծնողներ և այլն/, որոնք կարող են կասկածել կամ նկատել բռնության դեպքերը:

Շնորհանդեսին ներկա էին նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ “Աուդիո-Վիզոիալ լրագրողների ասոցիացիա”, “Հայաստանի կանանց իրավունքների կենտրոն” (WRCA), “SOS Armenia”, “Հայ օգնության ֆոնդ” ՀԿ-ների, Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Ոստիկանության, Yerevan City Hall-ի, “Մարդու իրավունքների պաշտպան”-ի գարսենյակի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Ամերիկյան դեսպանատան, Առողջապահության նախարարության, “Առավոտ” թերթի և Էստոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ:

Ծրագրի ներկայացումից հետո ծավալվեց քննարկում, որի ժամանակ ներկաները կազմակերպիչներին հղեցին իրենց հարցերը և ցանկությունները:

Ծրագիրն իրականացվելու է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Համագործակցության զարգացման և հումանիտար օգնության ծրագրի շրջանակներում:

Աննա Թավաքալյան
“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող

Share

Leave a Reply

Your email address will not be published.