Հայաստանում ԱՄՆ Դեսպանությունը տարածել է նորություն կայքի գործարկման մասին

ByAAVR

Հայաստանում ԱՄՆ Դեսպանությունը տարածել է նորություն կայքի գործարկման մասին

Հայաստանում ԱՄՆ Դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում տարածել է նորություն www.antitrafficking.am կայքի գործարկման մասին, որում մասնավորապես ասված է՝

“Հունիսի 27-ին աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա (ԱՎԼԱ) կազմակերպությունը գործարկեց www.antitrafficking.am կայքը, որը անդրադարձ է կատարում մարդկանց թրաֆիքինգի հարցերին, ներկայացնում է զոհերի պատմությունները, թրաֆիքինգ իրականացնողների դատավարությունները, ինչպես նաև տեղեկացնում ոլորտում տեղի ունեցող զարգացումների մասին: Այս կայքը առցանց ռեսուրս կենտրոն է, որը հանրությանն իրազեկում է մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և դրանց առնչվող այլ խնդիրների մասին, ներկայացնում է դրանց դեմ պայքարում Հայաստանում ձեռնարկվող քայլերն ու գրանցված հաջողությունները, ինչպես նաև հանդիսանում է այս թեմաների վերաբերյալ էլեկտրոնային նյութերի շտեմարան Հայաստանի և արտերկրի ընթերցողների համար: “

Share

About the author

AAVR administrator