Հարց 2: Աղանդավորական շարժման գործողությունները կարո՞ղ են դիտվել որպես թրաֆիքինգի երևույթ:

Շարժման ներկայացուցիչները, օգտվելով խոցելի վիճակում գտնվող անձանց անկարողունակությունից, նրանց գցում են իրենց «թակարդը», հոգեբանական ճնշում գործադրում և հրահրում կատարել իրենց հրմանները:

Պատասխան՝

Աղանդավորական շարժման գործունեությունը չի կարող համարվել թրաֆիքինգ կամ շահագործում, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շահագործում են համարվում

1.      այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը,

2.      հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները,

3.      ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը,

4.      առքը կամ վաճառքը,

5.      օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:

Այլ նպատակներով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը չի կազմում քննարկվող հանցակազմը:

 

<– վերադառնալ