Հարց 9: Եթե թրաֆիքինգի զոհը այլ երկրի քաղաքացի է, ապա նա կարո՞ղ է օգտվել ՀՀ կառավարության կողմից տրամադրվող աջակցության փաթեթներից:

Պատասխան՝

Այո: Օրենքի գործողությունը տարածվում է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված այն անձանց նկատմամբ, որոնք՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ և հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.

2) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ են (այսուհետ՝ օտարերկրացի) և հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձ են կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ և հայտնաբերման պահին գտնվում են օտարերկրյա պետությունում:

 

<– վերադառնալ