Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից թողարկված 2014 թ-ի համընդհանուր զեկույցը

2010 թվականին, մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ արձանագրությունների ընդունման տասնամյակից մի քանի ամիս անց, ՄԱԿ-ի անդամ-պետություններն իրենց պատրաստակամությունը հայտնեցին պայքարել թրաֆիքինգի դեմ՝ ընդունելով մեկ այլ փաստաթուղթ, որն է ՄԱԿ-ի Համընդհանուր Գործողությունների Ծրագիրը (որն ընգրկված է Գլխավոր Ասամբլեայի 64/293 բանաձևում): Գործողությունների ծրագրի շրջանակներում, Գլխավոր Ասամբլեան լիազորեց ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության դեմ պայքարի գրասենյակին (ԹՀՊԳ) հավաքագրել տեղեկություն և երկու տարին մեկ հրապարակել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ համընդհանուր զեկույցը:

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի 2014 համընդհանուր զեկույցն իր տեսակով և բովանդակությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից լիազորված թվով երկրորդ փաստաթուղթն է: Այն տեղեկություն է հրապարակում 128 երկրների մասին և տրամադրում է 2010 թվականից մինչև 2012-ն ընկած ժամանակահատվածում գրանցված դեպքերի հիման վրա, մարդկանց թրաֆիքինգի հոսքի և տեսակների վերաբերյալ նկարագրություն՝ համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մակարդակով: Զեկույցն ընդգծում է կազմակերպված հանցավորության դերը մարդկանց թրաֆիքինգի հարցում, և ընդգրկում է վերլուծական հատված այն մասին, թե ինչպես են թրաֆիքյորները գործում: Միջազգային հանրության արձագանքը ևս ընգրկված է զեկույցում:

Մարդկանց թրաֆիքինգը համընդհանուր խնդիր է. 2010-ից մինչև 2012ը, 124 երկրներում հայտնաբերվել են զոհեր 153 երկրներից: Զոհերի մեծամասնությունը կանայք են, չնայած տղամարդիկ և տղաները նույնպես ենթարկվում են թրաֆիքինգի: Կանայք և աղջիկները ոչ միայն ենթարկվում են թրաֆիքինգի սեռական շահագործման նպատակով, այլ նաև հարկադիր աշխատանքի և այլ նպատակներով: Երեխա զոհերի քանակն աճում է, և երեխաներն այժմ կազմում են մոտավորապես 1/3-ը աշխարհի մասշտաբով հայտանբերված զոհերի թվում:

Շատ երկրներ վերջերս քրեականացրել են մարդկանց թրաֆիքինգը որպես առանձին հանցատեսակ: Այնուամենայնիվ, մարդկանց թրաֆիքինգի սահմանումները տարբեր են, ինչպես զոհերին և հանցագործներին հայտնաբերելու ներուժն ու պատրաստակամությունը: Պատմականորեն ամուր հիմքեր չունեցող քրեական արդարադատության արձագանքը դեռ զարգացման և բարելավվման շատ փուլեր պետք է հաղթահարի: Զեկույցն իր մեջ ամփոփում է 128 երկրների թրաֆիքինգի վերաբերյալ առանձին վերլուծական տեղեկություն:

Հայաստանի վերաբերյալ զեկույցն առկա է այս հասցեով՝ http://www.unodc.org/documents/data-and-analysis/glotip/GLOTIP14_Country_profiles_Eastern_Europe_Central_Asia.pdf

Ամբողջական զեկույցն՝ այս հասցեով ՝ http://www.unodc.org/documents/data-and-analysis/glotip/GLOTIP_2014_full_report.pdf

Աղբյուրը՝ http://www.unodc.org/unodc/en/data-and-analysis/glotip.html

Share