Մեծ Բրիտանիայում ութ տղամարդ հայտվել է մարդկանց թրաֆիքինգի կասկածանքի մեջ

Հետաքննությունն սկսվել է 2014թ.-ի օգոստոս ամսին, երբ երկու կին հաղորդել են Բրիստոլի (Մեծ Բրիտանիա) ոստիկանությանը, որ սեռական շահագործման են ենթարկվել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ ութ տղամարդ ձեռբակալվել է մարդկանց թրաֆիքնիգի և սեռական շահագործման դեպքի հետ կապված:

Հետաքննությունն սկսվել է 2014թ.-ի օգոստոս ամսին Բրիստոլում, 18 և 21 տարեկան երկու երիտասարդ կանանց հաղորդագրությունից հետո, որում մասնավորապես նշվում էր, որ նրանք սեռական շահագործման են ենթարկվել իրենց սեփական տան մեջ Բրիստոլ քաղաքի Իստվիլ շրջանում:

“Կանայք նաև պատմել են իրենց շրջանում պայմանավորվածություններով կնքվող հարկադիր ամուսնությունների մասին”,-նշում է Էյվոն և Սոմերսետ թաղամասի ոստիկանական վարչությունը:

Ոստիկանության հետաքննության արդյունքում տրվել է ձերբակալման վեց հրաման՝ Բրիստոլի չորս և Բիրհինգեմի Հոքլի շրջանի երկու հասցեներով:

Բիրհինգեմում ձեռբակալվել է 42-ամյա տղամարդ թրաֆիքինգի, բռնաբարության և ավազակային հարձակման մեղադրանքով:

Նա փորձել է ազատվել գրավի դիմաց իր կատարած հանցագործությունների համար, սակայն մերժվել և տեղափոխվել է կալանավայր:

Մնացած բոլոր ձերբակալված տղամարդիկ Բրիստոլից էին: Նրանցից երկուսը՝ 38 և 36 տարեկան, ովքեր կալանքի տակ էին վերցվել թրաֆիքինգի կասկածանքի մեղադրանքով,սակայն ազատ էն արձակվել գրավի դիմաց:

Ձերբակալվածներից՝ 24-ամյա տղան, ում մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման մեջ, ևս ազատ է արձակվել գրավի դիմաց:

Երեք տղամարդ ձեռբակալվել է միգրացիոն հանցանքներ գործելու մեղադրանքներով: Նրանցով այժմ զբաղվում են միգրացիայի խնդիրներով զբաղվող մարմինները: Նրանք ուսումնասիրում են նաև 30-ամյա տղամարդու մի դեպք, ում կասկածում են հարկադիր ամուսնություններ կազմակերպելու մեջ:

“Վերջին ամիսներին, մենք ստացել ենք տեղեկություններ թրաֆիքինգի և հարկադիր ամուսնությունների պոտենցիալ իրավախախտումների վերաբերյալ”, – ասել է դետեկտիվ տեսուչ Պիտեր Հայվեյը, Էյվոն և Սոմերսետ թաղամասերի ոստիկանական վարչությանների կայացուցիչը:

“Միչև ձեռբակալման հրամանը դուրս գրելը, երիտասարդ կանայք, ովքեր դիմել էին ոստիկանություն, տեղափոխվել էին ապահով վայր և աջակցություն ստացել “Փրկության բանակի” կողմից (Փրկության բանակը (Salvation Army)` աշխարհին հայտնի քրիստոնեական եկեղեցի է, որը գրանցված է որպես բարեգործական կառույց: Այն գործում է աշխարհի 126 երկրներում՝ իրականացնելով քրիստոնեության սկզբունքները գործնական աջակցության միջոցով:

Կառույցը հիմնադրվել է 1865 թվականին Արևելյան Լոնդոնում: Հղում` http://www.salvationarmy.org.uk/):

Նրանց մասին տեղեկացվել էր նաև Մեծ Բրիտանիայի “Մարդկանց թրաֆիքինգի” կենտրոն, ավելացրել է տեսուչը:

Նա նաև նշել է, որ թրաֆիքինգի հարցի շուրջ գոյություն ունի ահռելի ծավալի աշխատանք, որը դեռ պետք է արվի, և այժմ իրենք կենտրոնացած են այն հարցի վրա, թե որքան հնարավոր է թրաֆիքնիգի ենթարկված զոհերին ապահովել և պաշտպանել այն մարդկանցից, ովքեր հանցագործության կասկածի տակ են:

Մարդկային թրաֆիքինգի առաջատար ուժային խմբավորման գլխավոր վերակացու Սյու Սքոթը ավելացրել է. “Մենք շատ շնորհակալ ենք աջակցության և պրոֆեսիոնալ փորձագիտական օգնության համար այնպիսի բարեգործական կառույցին ինչպիսին է Փրկության բանակը, որն օգնեց մեզ հետաքննության մեջ ներգրավված երկու զոհի խնամքն ու կարիքները հոգալու հարցում”:

“Մենք բոլորս պարտավոր ենք նկատել մարդկանց թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի նշանները և ես կոչ եմ անում բոլորին, ով տեղեկություն ունի նման երևույթների մասին, խոսե՛ք մեզ հետ, ինֆորմացիայի ամեն մի պատառ կարող է մեզ օգնել”, – ավելացրել է նա:

Սկզբնաղբյուր` http://www.theguardian.com/uk-news/2014/sep/10/eight-held-human-trafficking-investigation

Share