Միգրացիան և թրաֆիքինգը արվեստի լեզվով

Մայիսի 27-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն (բարեգործական հասարակական կազմակերպություն) կազմակերպել էր ցուցահանդես Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, որի ընթացքում ներկայացվեցին քոլեջի ուսանողների աշխատանքները. թրաֆիքինգը և միգրացիան արվեստի խոսուն լեզվով:

Ինչպես նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները, թրաֆիքինգի և միգրացիայի թեմաները բազմիցս արծածվել են տարբեր հարթակներում և տարբեր մակարդակներով:

Այնուամենայնիվ, այս թեմաները պարունակում են հուզական մեծ լիցք և արվեստագետի աչքերով այլ նրբերագներ են ստանում:

Նախքան ցուցահանդեսը «Երկու փոքրիկ աղջիկներ» և «Զարմանալի Եվրոպա» ծրագրի շրջանակներում քոլեջի ուսանողների հետ անցկացվել էին միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն և այս թեմաներով քննարկում:

Արդյունքում`  42 մասնակից ներկայացրել էին 53 աշխատանքներ, որոնք ներառում էին գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն և էսկալացիաներ:

6 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը` քոլեջի արվեստի պատմության դասախոս Ելենա Մովսեսյանը, անկախ փորձագետ Յուլիա Բրյումերը, Հայկական Կարիտասի ծրագրի ղեկավարներ Մովսես Հակոբյանը, Արամ Խաչատուրյանը, ծրագրի համակարգող Գոհար Երանյանը, ծրագրի հաշվապահ Ստելլա Ոսկանյանցը, աշխատանքները գնահատեցին 1-ից 5 բալային սանդղակով` ըստ նախօրոք մշակած երեք չափանիշների.

1.            համապատասխանություն թեմային,

2.            ուղերձի պարզորոշություն,

3.            ստեղծագործական մոտեցման առկայություն:

Արդյունքում` ժուրիի անդամների գնահատումներից հետո «Թրաֆիքինգ» թեմայով լավագույները ճանաչվեցին.

I տեղ՝ Գոռ Առուշանյանի «Ստրուկների երգչախումբ» կտավը,

II տեղ՝ Գայանե Ավետիսյանի «Թրաֆիքինգ» կտավը,

III տեղ` Մանե Արտաշեսյանի ու Շուշան Համբարձումյանի «Թրաֆիքինգ»:

«Միգրացիա» թեմայով ներկայացված աշխատանքներից հաղթող ճանաչվեցին

I  Իրինա Արզումանյանի «Վերաինտեգրում» կտավը,

II  Մերի Թորգոմյանի «Հայացք դեպի անցյալ» կտավը:

Բայցևայնպես, չհաղթած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ, և որ ավելի կարևոր է,  նրանց աշխատանքները կօգտագործվեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետագա գործունեության ընթացքում:

Ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքները կարող էք տեսնել հետևյալ հղումով՝ Միգրացիան և թրաֆիքինգը արվեստի լեզվով  

Share