Տասնմեկ տարի անչափահաս աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար

ByAAVR

Տասնմեկ տարի անչափահաս աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար

Արմենին (այսպես կոչենք դատապարտված երիտասարդին), ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով դատապարտել տասնմեկ տարի ազատազրկման, առանց գույքի բռնագրավման:


Այսօր, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արմենի գործով դատական նիստը, որի ընթացքում դատավորը հնչեցրեց դատարանի վճիռը:

Նույն գործի շրջանակներում ամբաստանյալը արդարացվել է 34-132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ն, 2-րդ և 7-րդ կետերով:

Արմենին մեղադրանք էր ներկայացվել առ այն, որ 2011 թվականի հուլիս ամսին անչափահաս տուժողի հետ ամուսնանալու, իր ծնողների մոտ ՌԴ քաղաքներից մեկում մշտական բնակության տեղափոխելու և այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապահովելու կեղծ խոստումներով հավաքագրել է նրան: Աղջկա և նրա մտերիմների վստահությունը շահելու համար իր հանցակից Անիին ներկայացրել է իբրև իր մորաքրոջ աղջիկ:

Անիի հետ, նախնական համաձայնությամբ, Արմենը միաժամանակ փորձել է հավաքագրել նաև տուժող աղջկա ընկերուհուն, սակայն հանցավոր մտադրությունները իրականացնել չեն կարողացել՝ ընկերուհու կողմից ՌԴ մեկնել հրաժարվելու պատճառով:

2011 թվականի հուլիսի 10-ին ՀՀ սահմանային կետով տուժող աղջկան տեղափոխում են ՌԴ, խլելով նրա անձնագիրը՝ փախուստը կանխելու համար:

Սպառնալով և ծեծի ենթարկելով՝ տուժող աղջկան փորձում են ներգրավել պոռնկության, ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ վաստակած գումարը փոխանցել իրենց, սակայն աղջիկը համառորեն հրաժարվում է և նրան ներգրավում են այլ շահագործման` հարկադիր աշխատանքի մեջ:
2011 թվականի հուլիսի 12-ից միչև հուլիսի 28-ը Արմենը և Անին ստիպում են տուժող աղջկան զբաղվել հողագործությամբ:

Ամբաստանյալ Արմենը իր վերջին խոսքում հայտարարել էր. “Ես թրաֆիքինգի հետ կապ չունեմ, կխնդրեմ, որ ինձ արդարացնեք”:

*Դատավարության մեջ գտնվող մեղադրայլների անունները փոփոխված են, իսկ տուժածների և վկաների անունները ներկայացված չեն՝ անվտանգության և լրագրողական էթիկայի նկատառումներից ելնելով:

Share

About the author

AAVR administrator

Leave a Reply