Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

2019թ.-ի հունիսի 11-ին կայացավ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։ Փոփոխված կազմով առաջին նիստը նախագահեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց
-ՀՀ-ում 2019-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ու դրա ժամանակացույցի մշակման աշխատանքներին,  
-2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի մշտադիտարկման արդյունքներն,
-գործընկեր ՀԿ-ների հետ հուշագրերի վավերացման գործընթացին,
-աշխատանքային խմբի ղեկավար մարմնի փոփոխության( ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն),
-ոլորտի լրագրողական մրցանակաբաշխության լրամշակված կանոնակարգի և 
www.antitrafficking.am կայքի ֆինանսավորման աշխատանքների կազմակերպման հետագա ժամանակացույցի ամրագրման մասին։
Նիստին մասնակցեցին ՀՀ բոլոր գերատեսչական մարմիններից նախարարների տեղակալները, ինչպես նաև ներկայացուցիչներ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Միգրացիոն ծառայությունից, Անվտանգության խորհրդից, Քննչական կեմիտեից, Ոստիկանությունից, ԵԽ փորձագիտական կորպուսից և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ից։

Share