1in.am: Տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ և ստացել անձնագիր. Բիչախչյան

Հեղինակ՝ 1in.am լրատվական կայք – https://goo.gl/KqH5qa

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ:

«Սա այն դեպքն է, երբ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում ունեցանք ցանկալի արդյունք. տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձավ ՀՀ և ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր:

Այդ մարմիններն են՝

ՀՀ ոստիկանություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչություն, «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամ»,- գրել է Մնացական Բիչախչյանը

Share