Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունների 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 4 տարի ժամկետով ընտրվեց ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ։ Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն այս կարևոր փորձագիտական խմբում, վկայում է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի հետևողական ջանքերի մասին։
Read MoreՍտրկության դեմ պայքարի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 2-ին, պայմանավորված է “Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի” ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից այս օրը ընդունված կոնվենցիայի հետ (1949 թ. Դեկտեմբերի 2-ի 317 (IV) բանաձև):
Read More