Պատասխան՝
Առհասարակ զոհերի աջակցությունը կարող է ներառել՝
1) կացարանի տրամադրում.
2) բնաիրային օգնություն.
3) անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.
4) բժշկական օգնություն և սպասարկում.
5) հոգեբանական օգնություն.
6) խորհրդատվական օգնություն.
7) իրավաբանական օգնություն.
8) խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում.
9) թարգմանչական ծառայությունների մատուցում.
10) հիմնական կրթության ապահովում.
11) միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում.
12) աշխատանքի ապահովում.
13) անվտանգ վերադարձի կազմակերպում.
14) միանվագ դրամական փոխհատուցում:
Հոգեբանական օգնությունը ներառում է հոգեախտորոշումը, հոգեկարգավորումը, հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը և այլ ձևեր, որոնց առաջնային նպատակն է այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների և տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների օգտագործմամբ նպատակային ազդեցություն իրականացնել զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի վրա նրանց հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու և սթրեսային վիճակներին դիմակայելու համար:
Ներկայումս այն իրականացվում է համագործակցող հասարակական կազմակերպությունների կողմից:
About the author