Մարզային հանդիպումներ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով

ByAAVR

Մարզային հանդիպումներ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով

2021թ.-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն (Աուդիո-Վիզուալ ՀԿ), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետհամագործակցությամբ, «Միասին ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում իրականացրեցայցեր ՀՀ Շիրակի, Լոռիի և Գեղարքունիքի մարզերի Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ (ՍԱՏԳ)։

Այցերի նպատակը մարդկանց թրաֆիքինգի զոհերին և կամ պոտենցիալ զոհերին տրամադրվող տեղեկատվության արդյունավետության գնահատումն էր, ինչը միտված է մարդկանց թրաֆիքինգերևույթի նույնացման և ինքնանույնացման ուղղորդմանը։

Մինչ այցերի մեկնարկը, «Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ն մշակել էր հատուկ հարցաշար, ուր զետեղվել էինհարցեր մարզերում փաստացի տեղեկատվական միջոցների առկայության և անձնակազմի թեմատիկ պատրաստվածության մասին։ Հարցաշարը, կառուցողական համագործակցության շրջանակներում, նախօրոք համաձայնեցվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ներկայացուցիչների հետ։

Այցերի արդյունավետությանը մեծապես նպաստեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական իրազեկող գրությունները` ուղղված համապատասխան մարզի ՍԱՏԳ ղեկավարին։

Վերոհիշյալ մարզերի ՍԱՏԳ ղեկավարների և աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ հնարավոր եղավ ստանալ մարդկանց թրաֆիքինգի իրազեկման հարցաշարի պատասխանները, որոնց առաջիկա վերլուծությունը հնարավորություն կտա բարձրացնել հետագայում կազմակերպվող հանրային իրազեկման արշավների և տրամադրվող աջակցության արդյունավետությունը։

Պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում ՀԿ-ն իրականացնում է նաև «թրաֆիքինգ» տերմինի եռալեզու հետազոտություն ինտերնետ միջավայրում։ Մարզային և ինտերնետ հետազոտությունների արդյունքների հիման վրա «Աուդիո-Վիզուալ» ՀԿ-ն առաջիկայում կպատրաստի ԶԵԿՈՒՅՑ, որում կարտացոլվի Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի թեմայով հանրային իրազեկման ներկայիս իրավիճակը և առաջարկությունների փաթեթը, որով առաջնորդվելը հնարավորություն կտա լիարժեք իրականացնել Մարդկանց թրաֆիքինգի ևշահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված հանրային իրազեկման նախագծերը։

Share

About the author

AAVR administrator